Նախաճաշի շրջանցումը կարող է հանգեցնել շաքարախտի զարգացման

Նախաճաշի շրջանցումը կարող է հանգեցնել շաքարախտի զարգացման

08.09.2014

Օքսֆորդի, Քեմբրիջի, Գլազգոյի և Լոնդոնի համալսարանների գիտնականները պարզել են, որ նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ մեծանում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Հետազոտություններին տարրական դպրոցի 9-ից 10 տարեկան ավելի քան 4000 աշակերտ է մասնակցել: Գիտնականները հետևել են, թե ինչ և ինչ հաճախականությամբ են կերել դպրոցականները:

Արդյունքում պարզվել է՝ նախաճաշը բաց թողած երեխաների արյան մեջ ավելի մեծ քանակությամբ զարգացող շաքարախտի մարկերներ են հայտնաբերվել, քան առավոտյան պարտադիր նախաճաշող երեխաների մոտ:

Նախաճաշը բաց թողած երեխաների մոտ ուտելուց հետո ավելի բարձր է եղել ինսուլինի մակարդակը, և նրանց օրգնիզմը ավելի վատ է արձագանքել արյան և գլյուկոզայի մակարդակը կարգավորող հորմոնին:

tert.am

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: