Ճապոնիայում վաճառում են տեսախցիկներով կոշիկներ՝ կանանց շրջազգեստների տակ նայելու համար

Ճապոնիայում վաճառում են տեսախցիկներով կոշիկներ՝ կանանց շրջազգեստների տակ նայելու համար

18.09.2014

Ճապոնական Կիոտո պրեֆեկտուրայի ոստիկանությունը որոնում է ներկառուցված տեսախցիկով մարզական կոշիկների տերերի: Նման կոշիկներով կարելի է անօրինական լուսանկարներ անել, գրում է vesti.ru-ն` ճապոնական Mainichi-ին հղումով:

Ճապոնիայի օրենսդրությունը չի արգելում նմանատիպ կոշիկների գնում, սակայն դրանցով արված լուսանկարներն անօրինական են:

 «Լրտես» կոշիկներով հնարավոր է անձայն և աննկատ լուսանկարներ անել: Հեռակառավարվող տեսախցիկով կոշիկները երկրում վաճառվել են 30.000 իենով (300 դոլար):

Նշվում է, որ սկզբնական շրջանում դրա հեղինակները որոշել են կոշիկները «զինել» խցիկով՝ հեշտորեն կանանց շրջազգեստների տակ նայելու համար:

Կանագավա պրեֆեկտուրայի ոստիկանությունը հուլիսի 1-ին ձերբակալել է 26-ամյա տղամարդու, ով իր համախոհների հետ համացանցի միջոցով իրականացրել է տեսախցիկներով կոշիկների վաճառք: Նրան տուգանել են 500.000 իենով ամեն կատարված անօրինական գործողության համար:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: