Հայաստանում կգործեն ատամնաբույժ-հիգիենիստ մասնագետներ

Հայաստանում կգործեն ատամնաբույժ-հիգիենիստ մասնագետներ

18.02.2015

Ատամնաբույժ-հիգիենիստն՝ ատամնաբուժության ոլորտի մասնագետ է, ով զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելմամբ եւ բուժմամբ: Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի խոսքով՝ այս մասնագիտությունը համեմատաբար նոր, բայց շատ կարեւոր ուղղություն է ատամնաբուժությունում,  քանի որ հենց այդ մասնագետներն են օգնում կանխելու ատամների հյուսվածքների ախտաբանությունը եւ լնդերի մի շարք բորբոքային հիվանդություններ:

Ատամնաբույժ-հիգիենիստի հիմնական խնդիրն է սովորեցնել մարդուն ճիշտ խնամել ատամներն ու բերանի խոռոչը, քանի որ դա կօգնի կանխել  բազմաթիվ հիվանդություններ:  Ընդունելության ժամանակ նրանք մանրազնին ոսումնասիրելու-գնահատելու են այցելուի բերանի խոռոչի վիճակը եւ յուրաքանչյուրի համար առաջարկելու են խնամքի առանձին միջոցներ՝ հաշվի առնելով նրանց տարիքը, կենսակերպը, դիետան եւ այլն:

Նա հավելեց, որ այժմ այդ մասնագիտությունը ներդրվում է նաեւ Հայաստանում, եւ ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի կլինիկական օրդինատորները ուսումնական տարվա սկզբից ուսումնասիրում են այն՝  հաճախելով Բոսթոնից ժամանած մեր հայրենակցուհի Կարինե Մաթեւոսյանի դասախոսություններին:

Եսայանը նշեց նաեւ, որ «Երեւան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիա» եւ «Ատամնաբուժական գիտելիք եւ կրթություն» կազմակերպությունների ջանքերով գումար է հավաքվել՝ ապագա հիգիենիստներին անհրաժեշտ բազմաթիվ գործիքներ, նյութեր գնելու համար:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: