Հրաժեշտ պրոթեզներին

Հրաժեշտ պրոթեզներին

24.10.2015

Մարդու ընկած ատամների տեղում կարող են նորերն աճել: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները: Հետազոտության տեքստին կարելի է ծանոթանալ  PNAS ամսագրում:

Ամերիկացի գիտնականների խումբն ուսումնասիրել է ցիկլիդների մոտ ատամների կրկնակի աճեցման մեխանիզմը. դրանք պերկեսանման ձկներ են, որոնք ապրում են Մալավի լճում:  Երբ ցիկլիդների ատամն ընկնում է, դրա տեղում շատ արագ նորն է աճում: Այդպիսով՝ ամբողջ կյանքի ընթացքում այդ ձկների բերանում մոտ մի քանի հարյուրյակ ատամ է աճում:

Գիտնականները պարզել են, որ ձկների ատամներն ու համային ռեցեպտորներն աճում են նույն էպիթելային հյուսվածքից:  Ի տարբերություն մարդու, ձկները լեզու չունեն եւ նրանց համային ռեցեպտորները տեղադրված են նույն տեղում, ինչ ատամները: Հետազոտողները կարողացել են պարզել , թե գենոմի որ հատվածն է պատասխանատու ատամների ռեգեներացիայի մեխանիզմի համար եւ կարողացել են կառավարել հյուսվածքի զարգացումը:  Դրա արդյունքում ձկների մոտ կամ նոր ատամներ են աճել կամ մեծացել է համային ռեցեպտորների թիվը:  Դա անելը հնարավոր է դարձել ձկների էմբրիոնները քիմիական լուծույթի մեջ մտցնելու շնորհիվ:  Մկների վրա փորձարկումների ընթացում հետազոտողները պարզել են, որ մկները եւս այնպիսի գեներ ունեն, որոնք պատասխանատու են ատամների եւ համային ռեցեպտորների զարգացման համար:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ եթե նման կապեր գոյություն ունեն նաեւ մարդու մոտ, ատամների աճը եւս հնարավոր կլինի ակտիվացնել գեների վրա ազդելու ճիշտ եղանակի ընտրության դեպքում: Եթե գիտնականներին երբեւէ հաջողվի նման բան անել, մարդկանց կյանքն անհամեմատ կհեշտան: Մասնագետների տվյալներով, ներկայումս  60 տարեկան հասակում մարդկանց մոտ 60% ատամները սկսում են մեկը մյուսից հետեւից ընկնել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: