Ինչպես պահպանել երեխաների ատամների առողջությունը

Ինչպես պահպանել երեխաների ատամների առողջությունը

02.11.2015

Նոյեմբերի 2-3-ը Երեւանում անցկացվում է գիտաժողով, որը նվիրված է երեխաների ատամների առողջությանը։  Ինչպես  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Սթենդֆորդի Համալսարանի Բժշկական դպրոցի եւ Կալիֆորնիա-Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Ատամնաբուժության դպրոցի դասախոս ստոմատոլոգ Ջեք Կոյումջյանը, այդ գիտաժողովը երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանմանը նվիրված ավելի մասշտաբային նախագծի մի մասն է, որն իրականացվում է Bay Area Friends of Armenia (BAFA) ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։

Սեմինարի շրջանակում բժիշկ Ջեք Կոյումջյանը եւ Քալիֆորնիա-Լոս Անջելեսի համալսարանի Մանկական ատամնաբուժության ֆակուլտետի դասախոս եւ Մանկական ատամնաբուժության պրոֆիլակտիկայի ծրագրի տնօրեն  Ֆրանցիսկո Ռամոս-Գոմեսը կխոսեն այն մասին, թե ինչ կարեւոր է հոգ տանել բերանի խոռոչի առողջությանը` սկսած ոչ թե երեխայի ծննդյան օրվանից, այլ հղիությունից, չէ՞ որ մոր ատամների եւ լնդերի վարակիչ հիվանդությունները կարող են ազդել նաեւ պտղի առողջության վրա։ Բժիշկ Ռամոս-Գոմեսը նաեւ կպատմի, թե ինչ կարեւորություն ունեն կաթնատամները, ինչու չի կարելի դրանք հեռացնել առանց լուրջ անհրաժեշտության եւ ինչու է այդ ատամներում կարիես սկսվում։

Գիտաժողովին կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են կարիեսի եւ երեխաների ատամնախոռոչի այլ հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վաղ բուժման գործում միջդիսցիպլինար համագործակցության կարեւորությունը։  

Գիտաժողովը տեղի է ունենում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության դպրոցում։ Մուտքը ազատ է:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: