Կարիեսը կարելի է կանխել առանց ստոմատոլոգիական միջամտության

Կարիեսը կարելի է կանխել առանց ստոմատոլոգիական միջամտության

08.12.2015
Կարիոզ ախտահարումների զարգացումը կարելի է կանխել առանց ավանդական ատամնաբուժական միջամտությունների: Ավտրալացի գիտնականները պարզել են, որ կարիեսի զարգացումը կարելի է կանխել բոլորովին այլ մեթոդներով:
 
«Այս հետազոտությունը ցույց է տալիս կարիեսի դեմ պայքարի միջոցներում լուրջ փոփոխությունների անհրաժեշտությունը,- մեկնաբանում է գիտնականների խմբի ղեկավար, պրոֆեսոր Վենդել Էվանսը,- կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ արդյունքներ ունեն, քան ավանդական բուժական պրակտիկան»:
 
Երկար ժամանակ համարվել է, որ կարիեսն ունակ է արագ զարգանալ, դրա համար էլ հայտնաբերելուց հետո պետք է շտապ հեռացնել այն, իսկ անցքն էլ պլոմբել: Սակայն վերջերս պարզվել է, որպեսզի կարիեսը էմալից մինչեւ ատամի ներքին շերտը հասնի 4-8 տարի է պետք: Սա բավականին երկար ժամանակ է կարիոզ ախտահարումը հայտնաբերելու ու կանխելու համար:
 
Ավստրալացի գիտնականների յոթամյա հետազոտությունն ապացուցել է, որ ատամների կանոնավոր խնամքը ոչ միայն զգալիորեն նվազեցնում է կարիեսի զարգացման վտանգը, այլեւ կարող է ամբողջովին կանգնեցնել դրա զարգացումը: Դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ատամների մաքրությանը ու կրճատել շաքարի գործածումը: Գիտնականները ստոմատոլոգներին խորհուրդ են տալիս օգտագործել ֆտոր պարունակող լաքեր:
 
Ավստրալիայի առողջական ու բժշկական հետազոտությունների ազգային խորհրդի մոնիտորինգը հաստատել է, որ կարիեսի զարգացման վտանգը ու պլոմբելու անհրաժեշտությունը 30-50 տոկոսով կրճատվել են այն հիվանդների մոտ, որոնք հետեւել են վերոնշյալ կանոններին:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: