Ապագայում ատամնալիցքերը բիոակտիվ ապակի են պարունակելու

Ապագայում ատամնալիցքերը բիոակտիվ ապակի են պարունակելու

24.12.2015
Մոտ ժամանակներս ստոմատոլոգները կարող են հիվանդներին նոր պլոմբներ դնել, որոնք հատուկ բիոակտիվ ապակի կպարունակեն: Նոր նյութը շատ ավելի կայուն կլինի մանրէների ազդեցության նկատմամբ, ինչը նման պլոմբն ավելի երկարակյաց կդարձնի, հավաստիացնում են Օրեգոնի համալսարանի գիտնականները:
 
Ջեյմի Քրուզիքը ու նրա գործընկերները բացատրել են, որ բիոապակին իրենից ներկայացնում է մանր ապակե փշուր, ու այն արդեն մի քանի տասնամյակ է օգտագործվում է ոսկորների ամբողջականությունը վերականգնելու համար: Դրա կազմում կրեմնիումի, կալցիումի ու ֆոսֆորի օքսիդներ են:
 
Նման ապակու հավելումով պատրաստվող ատամնալիցքերը շատ ավելի ամուր կլինեն, նշում են գիտնականները: Դրանց տեղադրումը նաեւ կկանխի միկրոօրգանիզմների կողմից ատամի հյուսվածքի վնասումը ու կնվազեցնի կարիեսի կրկնակի զարգացման վտանգը:
 
Լաբորատոր պայմաններում գիտնականները նաեւ պարզել են, որ ապակե ատամնալիցքի տեղադրումը կնպաստի ատամային հյուսվածքի ռեմիներալիզացիային: Հիմա նրանք ծրագրում են իրենց ստացած արդյունքները հաստատել նաեւ կլինիկական փորձարկումներով: Եթե դա նրանց հաջողվի՝ ապա բացառված չէ, որ մոտ ապագայում նոր ատամնալիցքերը արդեն հիվանդների վրա կսկսեն կիրառել:
 
Նոր հետազոտության մասին հայտնում է Dental Materials ամսագիրը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: