Խոզի գրիպից մահացել է 7-րդ հիվանդը՝ 35-ամյա կինը

Խոզի գրիպից մահացել է 7-րդ հիվանդը՝ 35-ամյա կինը

12.01.2016

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է 35-ամյա կին, որը օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից:

Tert.am-ը նաև տեղեկացավ, որ կինը Թալինից է, ով Էրեբունի է եկել արդեն ծանր վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

Նշենք, որ արդեն 7-րդ հիվանդն է մահանում՝ H1N1 վիրուսի ախտանիշով:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ 2015թ-ի վերջին սուր շնչառական հիվանդություններից մահացել է 3 մարդ, նույնքան մարդ այս տարվա առաջին տասն օրերին։ Բոլոր վեց մահացածների մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։ Երեկվա դրությամբ սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն էր, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։

Նշենք նաև, որ Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սուր շնչառական վարակները և այլ հիվանդություններ սկսում են նահանջել։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: