Խոզի գրիպի ախտանշանները

Խոզի գրիպի ախտանշանները

15.01.2016

«Խոզի գրիպ կոչվող համաճարակը մեզանում խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Փոխարենը մարդիկ լավ տեղեկացված չեն, թե որոնք են այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ։

 

Դրանք են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը, ջերմության բարձրացումը ՝ 38°C–ից բարձր, փորլուծությունն ու փսխումը։

Հատկապես պետք է ուշադիր լինել մանուկների ինքնազգացողության նկատմամբ՝ ժամանակին իջեցնել ջերմությունը, ոչ մի դեպքում չտալ ասպիրին և ասկոֆեն։ Իսկ հիվանդանոց տեղափոխել այն դեպքում, եթե երեխան դառնում է քնկոտ, չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, հաճախացած կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, գերգրգռված է»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: