H1N1 գրիպի հետեւանքով մահացածների թիվն այսպիսով հասավ 14-ի

H1N1 գրիպի հետեւանքով մահացածների թիվն այսպիսով հասավ 14-ի

15.01.2016

H1N1 գրիպի բարդացման հետեւանքով այսօր` հունվարի 15-ին, արձանագրվել է եւս մեկ մահ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 23-ամյա Գարիկ Սախոյանը:

Վերջինը մանկական ուղեղային կաթված է ունեցել։  Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: