Երեխայի մոտ գրիպի եւ ՍՇՎ-ի ինչ ախտանիշների դեպքում է անհրաժեշտ բժշկի դիմել

Երեխայի մոտ գրիպի եւ ՍՇՎ-ի ինչ ախտանիշների դեպքում է անհրաժեշտ բժշկի դիմել

19.01.2016
Որոշ ծնողներ երեխային բժշկի չեն տանում, նույնիսկ երբ նա լուրջ հիվանդ է, մյուսներն էլ, հերիք է երեխան մի անգամ փռշտա, վազում են ստացիոնար: Գրիպի եւ ՍՇՎ-ի ճշգրիտ ինչ ախտանիշների դեպքում է անհրաժեշտ բժշկի դիմել:
 
Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, անհրաժեշտ է բժշկի դիմել, եթե երեխան բարձր ջերմություն ունի, որն ավելի քան երկու օր է տեւում:
 
Մեկ այլ կարեւոր ախտանիշ, որը չի կարելի անտեսել, շնչառական խնդիրներն են, օրինակ` հաճախացած շնչառությունը: Եթե նկատել եք, որ երեխայի համար դժվար է շնչելը, եթե նրա շնչառության ռիթմը հանկարծ փոխվել է, դա արդեն պատճառ է նրան բժշկի տանելու:
 
Որոշ հարուցիչներ կարող են հարձակվել նաեւ կենտրոնական նյարդային համակարգի վրա, այդ պատճառով ԿՆՀ-ի կողմից մի շարք ախտանիշներ եւս համակ ուշադրության են արժանի. դրանք են անքնությունը կամ էլ, ընդհակառակը, անսովոր գրգռված վիճակը: Թուլությունը (հատկապես եթե երեխան չի կարող նույնիսկ ուտել, խմել կամ կուրծք ծծել) եւս այնպիսի ախտանիշ է, որը չի կարելի անտեսել:
 
Բոլոր այդ ախտանիշների դեպքում պետք է բժշկի դիմել ըստ բնակության վայրի, որն անհրաժեշտության դեպքում երեխային կուղարկի ստացիոնար: Ավելի թեթեւ ախտանիշների դեպքում եւս կարելի է դիմել տեղամասային մանկաբույժին, սակայն առանց լուրջ պատճառի հիվանդանոց վազել չարժե թեկուզ նրա համար, որ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն գուցե չլինի, իսկ հիվանդանոցում իրոք առողջ երեխան կարող է գրիպի որեւէ շտամմով վարակվել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: