Ստոմատոլոգը հեռացրել է կնոջ 22 առողջ ատամները

Ստոմատոլոգը հեռացրել է կնոջ 22 առողջ ատամները

30.05.2017
Սանկտ Պետերբուրգում մասնավոր կլինիկայի ստոմատոլոգը հեռացրել է 43-ամյա կնոջ 22 առողջ ատամները եւ անորակ «կամուրջներ» տեղադրել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
 
Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2014 թվականին 40-ամյա բժիշկն իր ծառայությունների համար ավելի քան 843 հազար ռուբլի (15 հազար դոլար) է ստացել:
 
Քննիչները ստոմատոլոգի այլ ենթադրյալ զոհերի են փնտրում:
 
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայում 8 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել հոլանդացի ատամնաբույժ Յակոբուս Վան Նիերոպին, որին լրատվամիջոցները «դոկտոր սարսափ» էին կոչել:
 
Բժշկի գործողություններից, որը խոստովանել է, որ իրեն հաճույք էր պատճառում հիվանդներին այլանդակելը, շուրջ 120 մարդ է տուժել: Մի կին դատարանում պատմել է, որ Վան Նիերոպը մեկ ընդունելության ժամանակ 8 ատամ է հեռացրել, ինչից հետո երեք օր շարունակ արնահոսություն է ունեցել, իսկ հետագա մեկուկես տարիներին ընդհանրապես առանց ատամների է ապրել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: