Բաց բերանով քնելը կարող է հանգեցնել կարիեսի

Բաց բերանով քնելը կարող է հանգեցնել կարիեսի

19.06.2017

Նոր Զելանդիայից գիտնականները հանգել են եզրակացության, որ բաց բերանով քնելը վտանգավոր է առողջության համար: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ բաց բերանով քնելը հանգեցնում է բերանից տհաճ հոտի, բերանի խոռոչի հիվանդությունների եւ կարիեսի: Բացի այդ՝ քնած ժամանակ մարդու բերանը կարող է միջատ մտնել կամ վարակ ընկնել:

Բաց բերանով քնելը հանգեցնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի չորանալուն, ինչի արդյունքում բարձրանում է թթվայնությունը, ինչն էլ նպաստում է ատամների էմալի քայքայմանը: Քթի գոլորշիացումն ու չորացած լորձաթաղանթը հրաշալի պայմաններ են ապահովում պաթոգեն մանրէների բազմացման համար եւ, որպես արդյունք, մեծանում է ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման վտանգը:

Բաց բերանով քնելու ժամանակ եւս մեկ լուրջ խնդիր է դառնում օրգանիզմը ոչ բավարար քանակությամբ թթվածնով ապահովելը: Միայն քթով շնչելու դեպքում է հնարավոր օրգանիզմն ապահովել այնպիսի քանակությամբ թթվածնով, որն անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար:

Սխալ շնչառության հետեւանքով մարդն ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն է զգում: Հաշվի առնելով վերը նշվածը՝ մասնագետները խորհուրդ են տալիս ազատվել պատճառներից, որոնք ստիպում են բաց բերանով քնել: Եթե քիթը փակ է, հարկավոր է կաթիլներ օգտագործել, բայց դրանք չարաշահել պետք չէ: Այլ պատճառների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: