Կանաչ թեյը կանխարգելում է կարիեսը

Կանաչ թեյը կանխարգելում է կարիեսը

08.08.2017
Շատերը, ատամների բարձր զգայունության պատճառով, հրաժարվում են տաք եւ սառը ըմպելիքներից։ Գիտնականները կանաչ թեյի հիմքով ատամի մածուկի բանաձեւ են մշակել, որը ոչ միայն թեթեւացնում է զգայուն ատամներով մարդկանց շրջանում ատամների ցավը, այլեւ կանխարգելում է կարիեսը։
 
Կանաչ թեյը ֆիտոքիմիկատ է պարունակում, որը հետազոտությունների ընթացքում ցույց է տվել կարիես առաջացնող մանրէների դեմ պայքարելու ունակությունը։ Նոր խառնուրդն այն համակցում է բաղադրիչի հետ, որը հաճախ են օգտագործում զգայուն ատամների համար նախատեսված մածուկներում, ինչպես նաեւ ատամների ամրապնդման համար անհրաժեշտ կարեւոր հանքանյութի հետ։
 
Չինաստանի Wuhan University-ի գիտնականները ցանկացել են միաժամանակ լուծել եւ զգայունության, եւ կարիես առաջացնող մանրէների խնդիրը։ Դրա համար նրանք օգտագործել են կանաչ թեյի թուրմը՝ էպիգալոկատեխին- 3 գալլաթը (EGCG), նանոհիդրոքսիապատիտ նյութը։ Դրանք միավորել են սիլիկոնի նանոմանսիկների հետ։ Այդ հանքանյութը դիմանում է թթվի ազդեցությանն ու դիմացկուն է։ 
 
Հետազոտողները տվյալ թուրմը փորձարկել են հեռացված իմաստության ատամի վրա եւ պարզել, որ այդ բանաձեւը փակում է դենտինի ուղիները։ Այն նաեւ նպաստում է աստիճանաբար՝ 96 ժամվա ընթացքում EGCG-ի արտազատմանը, ինչը կանխարգելում է ատամի էմալի էրոզիան, ինչես նաեւ մաներէների առաջացումը։ Վերջապես, լուծույթը ցածր թունավորվածություն է ցույց տվել։ Կանաչ թեյի բաղադրիչ տարրը նաեւ շնչառության բնական թարմացուցիչ է։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: