2013-ին գործունեության լիցենզիա է ստացել նույնքան ստոմատոլոգիական կլինիկաներ, որքան անցյալ տարի

2013-ին գործունեության լիցենզիա է ստացել նույնքան ստոմատոլոգիական կլինիկաներ, որքան անցյալ տարի

21.03.2013

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում  լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։

 

            ՀՀ առողջապահության նախարարությունը համեմատականներ է  անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ 

 

            Վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում  բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։

 

            Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել  1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։

 

            Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։

 

            2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ,  3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի  ճշտել։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: