Իշխանությունները կոչ են արել 7000 մարդու, որոնք բուժել են իրենց ատամները տեղի ատամնաբուժական կենտրոնում, շտապ անցնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ C-ի և B-ի առկայությունը որոշող հետազոտություն

Իշխանությունները կոչ են արել 7000 մարդու, որոնք բուժել են իրենց ատամները տեղի ատամնաբուժական կենտրոնում, շտապ անցնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ C-ի և B-ի առկայությունը որոշող հետազոտություն

05.04.2013

ԱՄՆ Տալսա քաղաքի իշխանությունները կոչ են արել 7000 մարդու, որոնք բուժել են իրենց ատամները տեղի ատամնաբուժական կենտրոնում, շտապ անցնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ C-ի և B-ի առկայությունը որոշող հետազոտություն: Այս մասին հայտնում է BBC-ին:

 

 

Տեղի իշխանությունների խոսքով` Սքոթ Հարինգթոնի կենտրոնում չեն պահպանվել հիգիենայի տարրական կանոնները, ասեղներն օգտագործվել են մի քանի անգամ, բժշկական սարքավորումները երկար ժամանակ չեն լվացվել: Որոշ դեղամիջոցներ օգտագործվել են առանց համապատասխան թույլատվության:

 

 

Ատամնաբույժի նկատմամբ կասկածները ծագել են նրանից հետո, երբ հիվանդներից մեկի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ և Հեպատիտ C:

Բժիշկը փակել է իր կենտրոնը և համագորկացում է հետաքննության հետ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: