Ինչպես ճիշտ մաքրել ատամները

Ինչպես ճիշտ մաքրել ատամները

23.04.2013

1. ատամի խոզանակի
2. ատամի մածուկի
3. ատամնաթելի
4. բերանի լվացման օգնությամբ:
Հարկավոր է օրվա ընթացքում ամենաքիչը երկու անգամ լվանալ ատամները ֆտոր պարունակող ատամի մածուկով:
- Առավոտյան նախաճաշից 30 րոպե հետո
- Քնելուց առաջ, վերջին սննդի ընդունումից 30 րոպե հետո

1. Ատամները լվանալուց առաջ հարկավոր է նախ լվանալ ատամի խոզանակը:
2. Խոզանակի վրա տարածել ոչ շատ մեծ քանակությամբ մածուկ:
3. Ատամի խոզանակը պահեք 45 աստիճան անկյան տակ:Կատարեք կարճ շրջանաձև շարժումներ լնդից դեպի ատամի եզրերը:մանրակրկիտ մաքրեք յուրաքանչյուր ատամը:
4. Շրջանաձև շարժումներով մաքրեք ատամի արտաքին մակերեսը:
5. Յուրաքանչյուր ատամի մակերևույթը մաքրեք նաև բերանի խոռոչի կողմից(ներսից): Խոզանակը պահեք ատամի եզրերին ուղղահայց:
6. կատարելով առաջ-ետ շարժումները`մաքրեք վերին և ստորին ատամնաշարերի ծամող հատվածները:
7. Ավարտեք մաքրումը լնդերի մերսմամբ` փակելով բերանը խոզանակով կատարեք շրջանաձև շարժումներ դիպչելով ատամներին և լնդերին:
8. Մաքրեք լեզուն:Օգտագործեք լեզվի հատուկ մաքրիչներ:Սկսեք լեզվի մաքրումը ետևի կողմից աստիճանաբար տեղափոխվելով դեպի առաջ:
9. Լվացեք ատամի խոզանակը և դրեք տարայի մեջ(գլխիկի կողմը դեպի վեր):
Ատամները լվանալու ընթացքը պետք է տևի նվազագույնը երեք րոպե: Կարևոր է հիշել,որ բացի ատամի խոզանակով մաքրումից,պետք է ատամները մաքրել նաև ատամնաթելերով: Դրանց օգնությամբ ավելի արդյունավետ է մաքրվում ատամների արանքները:

Նյութը պատրաստեց Հարություն Սուքասյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: