Նեանդերթալցիների ատամներից վերցված  փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք օգտագործել են բուսական սնունդ

Նեանդերթալցիների ատամներից վերցված փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք օգտագործել են բուսական սնունդ

16.07.2018

Ժամանակակից մարդու և նրա նախնիների էվոլյուցիայի ուսումնասիրության հարցում կարևոր տեղ են զբաղեցնում նեանդերթալցիների էկոլոգիայի հետազոտությունները:

Նախ ներկայացնենք նեանդերթալցի ասվածը և դրա բացահայտման պատմությունը:

Ինչպես Հոմո Սափիենսը, նեանդերթալցիները ևս առաջացել են շիմպանզեանման արարածից:

Նեանդերթալցի անվանումն առաջացել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքից 12 կմ դեպի արևելք գտնվող նեանդերթալ հովտից:

Հենց այդտեղ, երբ առաջին անգամ հայտնաբերվեցին մնացորդներ, աշխատողները, որոնք վերականգնում էին բրածոները, հանձնեցին այն կենդանաբան Յոհան Կարլ Ֆուհլրոտին, քանի որ  կարծում էին, թե դրանք պատկանում են արջի: Յոհան Կարլ Ֆուհլրոտն իր հերթին հանձնեց դրանք մարդաբան Հերման Շաաֆֆհաուսենին, և 1857թ նրանք միասին հայտարարեցին այդ հայտնագործության մասին, որով և հիմք դրվեց պալեոանթրոպոլոգիային:

Նշենք, որ դեռևս 2010թ ամերիկյան մի գիտնական նեանդերթալցու ատամների արանքում գտել էր եփած բույսերի կտորներ, սակայն քիմիական հետազոտությունները ցույց էին տալիս, որ նեանդերթալյան մարդկանց ամենօրյա սննդակարգը մսային էր:

Եվ վերջերս Լեյպցիգի Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն Անթրոպոլոգիայի ինստիտուտում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ նեանդերթալցիների սննդակարգն իր մեջ լայնորեն ներառել է բուսական սնունդ, հատկապես՝ օսլա պարունակող:

Հետազոտության համար վերցվել էին բույսերի միկրո-մնացորդները՝ 28 նմուշից, որոնք պատկանում էին տարբեր շրջակա միջավայրերում բնակեցված նեանդերթալյան անհատների, այդ թվում՝ Եվրասիայի տարբեր տարածքներից, Հյուսիսային Բալկաններից, արևմտյան, կենտրոնական և արևելյան Միջերկրածովյան երկրներից:

Ուսումնասիրությունն անցկացվել է Իտալիայի Ֆոջիի համալսարանի, Հարավային Հունաստանի Պալեոանթրոպոլոգիայի և Սպելեօլոգիայի Էֆորատի, Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի և Իսպանիայի Մուրսիի համալսարանի հետ համագործակցության արդյունքում:

Այն հրատարակվել է 2018թ հունիսին «Մարդկային էվոլյուցիա» թերթում:

Պատրաստեց Նարե Հարությունյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: