Xiaomi ընկերությունը ներկայացրել է «խելացի» ատամի խոզանակ

Xiaomi ընկերությունը ներկայացրել է «խելացի» ատամի խոզանակ

25.07.2018
Չինական Xiaomi ընկերությունն իրականացրել է իր նոր պրոդուկտների համաշխարհային պրեմիերան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:           
Պրեմիերային առաջին անգամ ներկայացվել է Mi Ultrasonic Toothbrush-ը` որպես «խելացի» ատամի խոզանակ:
 
Փորձագետները նկատել են, որ պրեմիերան իրականացնելու համար որպես վայր Մադրիդի ընտրությունն, ինչպես նաև ներկայացվող պրոդուկտների հավաքածուն մատնանշում են, որ ընկերությունն իրեն աշխարհին ներկայացնում է ոչ թե որպես «չինական սմարթֆոնների արտադրող», այլ որպես «թվային էկոհամակարգերի համաշխարհային մատակարար»:
 
Mi Ultrasonic Toothbrush-ը «խելացի» ուլտրաձայնային ատամի խոզանակ է, որը կառավարվում է սմարթֆոնում տեղադրված հավելվածի միջոցով, իսկ դրա բազայի մեջ տեղադրված է լիցքավորման հարմարանք և ակումուլյատոր: Մեկ լիցքավորումը նախատեսված է, որ կբավարարի կես ամիս` օրվա մեջ 2 անգամ օգտագործելու դեպքում: 
 
Խոզանակի համար հայտարարված գինը կազմել է 35 ԱՄՆ դոլար:
 
Պատրաստեց Նարե Հարությունյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: