Բերանի խոռոչի առողջությունը

Բերանի խոռոչի առողջությունը

17.05.2013

Անկախ ձեր տարիքից, դուք պետք է խնամեք Ձեր ատամ ներն ու բերանի խոռոչը: Եթե բերանի խոռոչն առողջ է, դուք հեշտությամբ կարող եք ուտել այն, ինչի կարիքն ունի ձեր օրգանիզմը: Առողջ բերանի խոռոչը կգեղեցկացնի ձեր ժպիտը, հաճելի կդարձնի խոսելն ու ծիծաղելը: Խոռոչի առողջությունը անհրաժեշտ է նաև ձեր ընդհանուր առողջությանը:

 

Բերանի մանրէները թափանցելով արյան շրջանառության մեջ, կարող են ախտահարել հարըմպանային նշիկները, սրտամկանը, ստամոքսաաղիքային համակարգն ու ուղեղը: Հետևելով պարզ կանոններին, դուք կարող եք պաշտպանել ձեզ տարբեր հիվանդություններից;

 

Առողջ սնվեք

Խուսափեք չափից ավելի շաքար պարունակող սննդից

 

Խուսափեք քաղցրեղենի անդադար օգտագործումից: Սնվեք օրական երեք-չորս անգամ և ամեն անգամ ուտելուց հետո մաքրեք ատամ ները

 

Խուսափեք կպչուն սննդից (կարամելներ, կրեկերներ և այլն)

Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ/ցիտրուսներ, միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք/

 

Ինչպես օգտվել խոզանակ ից

Ատամ ների քայքայումը կանխելու համար օգտագործեք միջին չափսի, արհեստական մազիկներով խոզանակներ և ատամի ֆտորացված մածուկներ:

 

Խոզանակ ի մազիկները պետք է գտնվեն լնդեզրի երկայնքով`45 աստիճան անկյան տակ: Մազիկները պետք է հպվեն և ատամ ի մակերեսին, և լնդեզրին:

 

Մեղմ հպումներով մաքրեք ատամ ների արտաքին մակերեսը` ընդգրկելով 2-3 ատամ, կատարելով վերից-վար պտտողական շարժումներ, որից հետո անցեք հաջորդ 2-3 ատամ ների խմբին և կրկնեք նույն գործողությունը:

 

Ատամ ների մակերեսի ու լնդեզրի և խոզանակ ի թավիկների միջև պահպանեք 45 աստիճան անկյուն: Մեղմ հպումներով մաքրեք ատամների ներքին մակերեսները` կատարելով առաջ, ետ և պտտողական շարժումներ:

 

Դիմացի ատամների հետին մակերեսը պետք է մաքել խոզանակ ի դիմացի մասով` ուղղահայաց դիրքում և վերևից ներքև ուղղված  շարժումներով:

Խոզանակ ը պետք է գտնվի ատամների կտրող մակերեսի վրա: Մաքրեք առաջ-ետ մեղմ հպումներով: Լեզուն մաքրեք խոզանակով` հետևից դեպի առաջ, որպեսզի հեռացվեն տհաճ հոտ առաջացնող մանրէները:

 

Ընդհանուր առմամաբ, ատամի խոզանակի գլխիկը պետք է փոքր լինի (մոտ 2.5 սմ-ը 1 սմ չափերի), որպեսզի հեշտությամբ հասնեք ատամներին և լնդերին: Այն պետք է ունենա երկար, լայն բռնակ` խոզանակը ամուր բռնելու համար:Այն պետք է ունենա բարակ նայլոնե մազիկներ` կլորացող եզրերով այնպես, որ դրանք չվնասեն լնդերը:

 

Հիշեք. յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ  հին խոզանակ ը փոխարինեք նորով:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: