Կարո°ղ է փոքրիկի ատամ հանելու գործընթացը ուղեկցվել փսխումով

Կարո°ղ է փոքրիկի ատամ հանելու գործընթացը ուղեկցվել փսխումով

01.10.2018

Ատամ հանելը բնական գործընթաց է, որի միջով անցնում է յուրաքանչյուր փոքրիկ: Դա կարող է լինել դժվար և անհարմարավետ փորձություն ծնողների և խնամակալների համար, ովքեր տեսնում են երեխայի ցավ զգալը և անհանգիստ լինելը:


Ատամ հանելու նշանները տարբեր երեխաների մոտ կարող են  տարբեր լինել: Նրանք կարող են դառնալ գրգռված, մեղմ ասած, նյարդային,  հաճախակի փսլինք առաջացնել, կորցնել ախորժակը, կամ լաց լինել սովորականից շատ:


Փորձագետների մեծ մասը նշում են, որ ատամ հանելու ընդհանրացված նշաններն են նաև ջերմությունը, ցանը, փորլուծությունը, փսխումը: Զարմանալի է, սակայն, երեխաներ էլ կան, որոնց մոտ չի լինում որևէ նշան:


Անհրաժեշտ է նշել, որ այն դեպքում, երբ երեխաների խնամակալները, նրա ատամ հանելիս, առնչվում են փսխելուն, պետք է այցելեն մանկաբույժի, որպեսզի պարզեն այս նշանի ետևում ընկած պատճառը:
 

Պատրաստեց
Նարե Հարությունյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: