Ստոմատոլոգները ցանկանում են մեկ հարկատեսակ վճարել

Ստոմատոլոգները ցանկանում են մեկ հարկատեսակ վճարել

19.10.2018
Արդեն շատ ամիսներ է՝ Հայաստանի ստոմատոլոգները խոսում են վճարվող հարկերի եւ ստացվող եկամուտների անհամարժեքության խնդրի մասին: Նրանց խնդիրը դեռեւս չի լուծվել, եւ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մի խումբ ստոմատոլոգներ հավաքվել էին Ֆինանսների նախարարության շենքի դիմաց՝ հասկանալու համար, թե ինչու են իրենց անտեսում:
 
«Կոնստրուկտիվ ստոմատոլոգիա» ՀԿ ղեկավար, վիրաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գեւորգյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկար պայքարից հետո գործընկերներով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր այս հարցով զբաղվել: Մինչդեռ արդեն բավականին շատ ժամանակ է անցել, սակայն նախարարությունից ոչ մեկը ստոմատոլոգների հետ կապ չի հաստատել՝ իրենց խնդիրները քննարկելու համար:
 
«Արդեն անհնար է սպասել, սա արդեն մեր համբերության չարաշահում է, սա անընդունելի է: Մենք այսօր եկել ենք, որ հասկանանք՝ ինչու մեզ չեն զանգահարում, որ մեզ հետ հանդիպեն, ինչու մեզ չեն պատասխանում»,- նշեց Հովհաննես Գեւորգյանը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ստոմատոլոգները պնդում են, որ իրենցից յուրաքանչյուր բազկաթոռի համար (80 000 դրամ) հարկ եւ եկամտահարկ պահանջելը սխալ է: Ավելին՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումը ավելի է բարդացնում ստոմատոլոգների կյանքը եւ հանգեցնում լրացուցիչ ծախսերի ու խնդիրների:
 
Ստոմատոլոգները կցանկանային, որ միայն մեկ հարկ վճարեին, այլ ոչ թե մի քանի տարբեր հարկեր, որպեսզի կարողանային հեշտ աշխատել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: