Հալոուինը (Halloween) չպետք է վնասի երեխաների ատամները

Հալոուինը (Halloween) չպետք է վնասի երեխաների ատամները

07.11.2018

Հալոուինը (Halloween) սերում է կելտական հավատալիքներից, ունի նաև քրիստոնեական արմատներ: Ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 31-ին աշխարհի բազմաթիվ երկրներում: Տոնակատարությանը պատրաստվում են հագուստներ պատվիրելով, փարթիներ կազմակերպելով:  

ԱՄՆ-ում այս տոնին մեծերն ու երեխաները կերպարանափոխվում են զվարճալի կամ սարսափ հերոսների, թակում հարևանների դուռը՝ քաղցրավենիք ստանալու ակնկալիքով: Զվարճալի է, սակայն տոնից մնացած մեծ քանակությամբ քաղցրավենիքները վնասակար են երեխաների ատամների համար:

Խնդրի մասին խոսել են դոկտոր պրոֆեսոր, UBC Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի մանկական ատամնաբույժ Kavita Mathu-Muju-ի հետ:

Վերջինս նշել է, որ ինչպես կյանքում շատ բաներից, այնպես էլ Halloween-ից միայն հաճույք ստանալու և առողջությանը վնաս չհասցնելու բանալին չափավորությունն է: Ատամներին սպառնող վնասն ակնհայտ է, սակայն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այն:

Մանկական ստոմատոլոգը խորհուրդ է տալիս տոնի ավարտից հետո մնացած քաղցրավենիքն օգտագործել անմիջապես ճաշից հետո, որովհետև ուտելու ընթացքում արտադրված թուքը մաքրելու է քաղցրից մնացած մնացորդները: Բացի այդ, երեխան ճաշից հետո, քնելուց առաջ մաքրելու է ատամները, որը կօգնի նվազագույնի հասցնել վնասները: Անհրաժեշտ է խուսափել օրվա ընթացքում քաղցրեղենի անընդհատ օգտագործումից, չթողնել որպեսզի երեխան օգտագործի դրանք որպես ուտելիք:

Ցանկացած քաղցրավենիք՝ շաքարավազ, կոնֆետ, կարամել և այլն պարունակում է շաքարի մեծ քանակություն, որոշ տեսակներ կպչում են ատամներին, նպաստում են բակտերիաների զարգացմանը և կարիեսի առաջացմանը: Ծամելու ընթացքում էմալը կարող է ճաքել և վնասվել: Շաքարը նաև խոչընդոտում է կալցիումի յուրացմանը, իսկ կալցիումը չափազանց օգտակար է ատամների համար:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև քաղցրեղենի օգտագործման հաճախականությանը:

Համարվում է, որ որքան ավելի երկար եք քաղցրավենիք ուտում, այնքան ավելի մեծ է նրա անմիջական վնասը ատամներին:

Kavita Mathu-Muju-ն նշում է նաև, որ տոնից հետո երեխաները կիսվում են իրենց տպավորություններով և հաճախ են պատմում պատմություններ, թե ինչպես են ծնողները կերել իրենց կոնֆետները:

Ատամնաբույժը  վստահ չէ, թե տոնից հետո միայն երեխաների մասին   է, որ պետք է անհանգստանալ:

Քաղցրավենիքի վնասակարության մասին գիտեն բոլորը: Սակայն քաղցրավենիքի նկատմամբ սերն այնքան ուժեղ է, որ անհրաժեշտ է գոնե սահմանափակել այն:

Դրա վնասը կարելի է մասնակիորեն չեզոքացնել, եթե մաքրեք ատամները թելով, ապա փափուկ խոզանակով և ողողեք ջրով:

Անվտանգ և ուրախ Հալոուին (Halloween):


Պատրաստեց
Նարե Հարությունյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: