Ստոմատոլոգի ուշադրությունն օգնել է փրկել 5-ամյա աղջկա կյանքը

Ստոմատոլոգի ուշադրությունն օգնել է փրկել 5-ամյա աղջկա կյանքը

07.03.2019
The Daily Mail-ը հաղորդում է, որ Վաշինգտոնից Հանթեր Ջոնսը 2017 թվականին այցելել էր ատամնաբույժի: Դա սովորական այց էր, սակայն փորձառու բժիշկը նկատել էր, որ որոշ ատամներ շարժվում են, ինչը բավականին տարօրինակ էր՝ հիվանդի երիտասարդ տարիքը դեպքում: Մասնագետն աղջկան ռենտգենի էր ուղարկել, որը ծնոտում ուռուցք էր հայտնաբերել:
 
Հետագա հետազոտությունները հաստատել էին, որ Հանթերի մոտ նեյրոբլաստոմա է զարգացել՝ սիմպաթիկ նյարդային համակարգի  չարորակ ուռուցք: Ընդհանուր առմամբ ագրեսիվ քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի եւ իմունաթերապիայի 18 ամիս էր պահանջվել: Տվյալ բուժումը մինչեւ 90 տոկոսով բարձրացրել էր վտանգը, որ աղջկա մոտ բարդություններ են լինելու՝ լեյկոզ, երիկամների, սրտի կամ թոքերի հիվանդություններ:
 
Սակայն Հանթերը կարողացել էր հաղթահարել քաղցկեղը եւ լիովին ապաքինվել:
 
Երիտասարդ հիվանդն այցելել էր իր ատամնաբույժին, որը, ըստ էության, փրկել էր նրա կյանքը եւ նրան ձեռագործ բացիկ էր նվիրել՝ «Ես սիրում եմ քեզ» գրությամբ:
 
Ատամնաբույժը խոստովանել է, որ գրեթե ամեն օր մտածել է աղջկա մասին: «Ես ուրախ եմ, որ նա կարողացավ ժամանակին բուժում ստանալ», - ասել է նա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: