Նոր նյութերը կրկնակի կերկարացնեն պլոմբայի ծառայության ժամկետը

Նոր նյութերը կրկնակի կերկարացնեն պլոմբայի ծառայության ժամկետը

14.03.2019

Կոմպոզիտային նյութը, որ ստացել են Օրեգոնի առողջության եւ գիտության համալսարանի մասնագետները, զգալիորեն կերկարացնի ատամնալիցքի ծառայության ժամկետը։

Նոր նյութը ստեղծվել է տիոուրետանի հիման վրա, որը կիրառվում է նավամատույցների եւ ավտոմեքենաների պաշտպանական ծածկերում։ Մասնագետները հավաստիացնում են, որ ստանդարտ լիցքավորման նյութերի համեմատ վերջինի կայունությունը կրկնակի բարձր է։

Կոմպոզիտային նյութն օգտագործվում է նորագույն ադգեզիվի համադրությամբ, որի հիմքում (մետ)ակրիլամիդ անվանմամբ պոլիմերն է։ Ի տարբերություն մյուս ադգեզիվների, այն ավելի կայուն է ջրի, բերանի խոռոչի ֆերմենտների եւ բակտերիաների հանդեպ։ Նրա թեսթավորումն անցկացվել է բերանի խոռոչի սիմուլյատորում։

Գիտնականները նշում են, որ դրանց կիրառումը կերկարացնի ատամնալիցքերի ծառայության ժամկետը առնվազն երկու անգամ։

Հետազոտության արդյունքները ներկայացված են Dental Materials ամսագրում։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: