Ինչպիսի՞ սննդակարգը կօգնի լնդերի բուժմանը

Ինչպիսի՞ սննդակարգը կօգնի լնդերի բուժմանը

10.04.2019

Լնդերի բորբոքման ժամանակ օգտակար է հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ ու բուսական ծագմամբ ուտելիքի օգտագործումը։ Այս մասին ասվում է Journal of Clinical Periodontology ամսագրում հրապարակված հոդվածում։

Յոհան Վյոլբերը (Johan Woelber) Ֆրայբուրգի (Գերմանիա) համալսարանից կոչ է անում ատամնաբույժներին ուշադրություն դարձնել իրենց պացիենտների սննդակարգին։ Օպտիմալ դիետայի անցումը թույլ կտա, ըստ մասնագետի, խուսափել գինգիվիտից եւ լնդերի բորբոքային այլ հիվանդություններից։

Վեցամսյա հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են, թե որքանով է անցումն ավելի առողջ սննդակարգի ազդում գինգիվիտով հիվանդների առողջական վիճակի վրա։ Նշվում է, որ փորձի ենթարկվածները վնասակար սովորություններ չեն ունեցել եւ չեն տառապել դիաբետով։

30 կամավորները բաժանվել են երկու խմբի։  Մի խմբի մասնակիցները չեն փոխել իրենց սովորական սննդակարգը, իսկ երկրորդ խմբում անցել են շաքարի եւ կենդանական ճարպերի նվազագույն քանակությամբ, բայց միաժամանակ հակաօքսիդանտներով, օմեգա-3-ով եւ վիտամիններով հարուստ ուտելիքի։ Շաբաթը մեկ անգամ բոլոր կամավորները բուժզննում են անցել։

Պարզվել է, որ առողջ սննդակարգը բարելավել է լնդերի վիճակը մոտ 20 տոկոսով, նվազեցրել արնահոսությունը 15 տոկոսով եւ կրճատել բորբոքումների մակերեսը 13 տոկոսով։ Բացի այդ, դիետան օգնել է 1,5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվել, ինչպես նաեւ բարելավել է սրտի եւ անոթների աշխատանքը։

Այսքան դրական արդյունքը գիտնականները կապում են մասնավորապես փորձի մասնակիցների օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի բարձրացման հետ։

Բոլոր Նորությունները





© 2019 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: