Գիտնականները պարզել են, որ էմալի սպիտակեցումը վնասում է ատամների «կենդանի» հատվածը

Գիտնականները պարզել են, որ էմալի սպիտակեցումը վնասում է ատամների «կենդանի» հատվածը

12.04.2019

Ատամների սպիտակեցման տարածված գործողությունը իրականում կարող է վտանգավոր լինել: Գիտնականների կարծիքով, ջրածնի պերօքսիդը սպիտակուցային մոլեկուլները վնասում է` թափանցելով ատամների խոր հյուսվածքների մեջ:

Հոլոուեյ քաղաքի Սթոքթոնի համալսարանից (ԱՄՆ) Քելլի Քինենը նշում է, որ սպիտակեցման շերտերի վրայի ջրածնի պերօքսիդը կարող է թափանցել ոչ միայն ատամի մեջ, այլեւ ամբողջությամբ ոչնչացնել կոլագենը: Գիտնականները փորձի շրջանակում հեռացված ատամները տեղադրել են թքի արհեստական նմանակի մեջ: Այնուհետեւ նմուշների մի մասը ենթարկվել է ջրածնի պերօքսիդի ազդեցությանը այնպիսի չափաքանակով, որը հավասար է սպիտակեցման համար շերտերի վրա եղած այդ նյութի քանակությանը:

Մոնիտորինգի համաձայն՝ ջրածնի պերօքսիդի ազդեցության հետեւանքով ատամների ներքին շերտերում սպիտակուցների քանակությունը սրընթաց նվազում է: Ատամի մշակումից հետո առաջին 10 րոպեներին սկսել են քայքայվել պրոտեինները, իսկ ժամանակի ընթացքում ջրածնի պերօքսիդի բացասական ազդեցությամբ անհետացել է նաեւ կոլագենը:

Գիտնականների կարծիքով՝ սրանով կարելի է բացատրել այն, թե ինչու են մարդկանց մոտ ատամների հետ կապված խնդիրները հաճախակիանում սպիտակեցման գործողությունից հետո:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյում (ԱՄՆ) տեղի ունեցած Experimental Biology 2019 համաժողովի շրջանակում:

Բոլոր Նորությունները









© 2019 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: