4-ամյա տղայի ատամները սկսել են փտել սոյայի կաթի պատճառով

4-ամյա տղայի ատամները սկսել են փտել սոյայի կաթի պատճառով

15.04.2019

Թաիլանդի Փհուքեթ կղզուց 4-ամյա Նոնգ Կաայի ատամները սկսել են փտել սոյայի կաթ գործածելու պատճառով: Բժիշկները ստիպված էին հեռացնել 18 ատամ:

The Mirror պարբերականը հայտնում է, որ ապրիլի 9-ին տղային կլինիկա են բերել ատամների սուր ցավով: Նրա մայրը՝ Սուպատրա Տումկլինը, բացատրել է, որ ինչ-որ ժամանակ որդին ստամոքսային գրիպով է հիվանդացել, եւ բժիշկները խորհուրդ են տվել այն բուժել սոյայի կաթով:

«Այն բանից հետո, երբ կաթը փոխեցի, նրա ատամները սկսեցին դեղնել: Ես փորձում էի մաքրել, բայց երեխան չթողեց»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ ատամներն ամեն անգամ մաքրելիս տղայի լնդերն արնահոսում էին եւ ցավում: Այդ ժամանակ մայրը մտածում էր, որ փտած կաթնատամները շուտով կընկնեն, եւ դրանց տեղում կաճեն հիմնական ատամները: Սակայն ժամանակի ընթացքում երեխան սկսել է գանգատվել սուր ցավից:

Ատամնաբույժները ստիպված էին հեռացնել հիվանդի18 վնասված ատամները: Բուժող բժիշկն ասել է, որ փտումը երեխային վտանգ էր սպառնում եւ կարող էր ծանր ինֆեկցիա առաջացնել:

Բժիշկը ծնողներին կոչ է արել ուշադիր հետեւել իրենց երեխաների ատամների վիճակին, քանի որ կաթնատամները նույնքան կարեւոր են, որքան հիմնականները:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: