Հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ լնդերը նմանվել են ելակի

Հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ լնդերը նմանվել են ելակի

18.04.2019

Իրանցի 42-ամյա կինը բախվել է հազվագյուտ հիվանդության հետ, որը ցնցել է բժիշկներին:

Ըստ New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածի՝ կինը, ում անունը չի հրապարակվում, բորբոքված լնդեր է ունեցել, որոնք արտաքուստ ելակի էին նման: Հիվանդը պատմել է, որ 6 շաբաթվա ընթացքում նրա լնդերի չափերը մեծացել են, քթից արյունահոսություն է սկսվել, իսկ դեմքին խոցեր են հայտնվել:
Բժիշկներն ախտորոշել են «ելակային գինգիվիտ» (strawberry gingivitis):

Լնդերի հյուսվածքային բջիջների բուռն աճը սովորաբար լնդերի հիպերպլազիայի հետեւանք է: Այս հիվանդությունը կարող է կապված լինել բերանի խոռոչի վատ հիգիենայի կամ որոշակի դեղերի կողմնակի էֆեկտների հետ: Որոշ դեպքերում լնդերի հիպերպլազիայի հեռացման համար պահանջվում է վիրաբուժական միջամտություն:

«Ելակային գինգիվիտը» չափազանց հազվադեպ է պատահում: Բժիշկները պարզել են, որ դրա պատճառը Վեգեների գրանուլեմատոզն է (պոլիանգիիտով գրանուլեմատոզ): Սա անոթների պատերի աուտոիմունային գրանուլեմատոզային բորբոքում է, որն առնչվում է մանր եւ միջին արյունատար անոթներին:

Իրանի Բժշկական գիտությունների համալսարանի (Թեհրան) բժիշկները կնոջը նշանակել են ցիկլոֆոսֆամիդ եւ պրեդնիզոլոն: Քանի որ պացիենտն այլեւ բժիշկներին չի դիմել խորհրդատվության համար, բժիշկները տեղեկություն չունեն նրա առողջության ներկայիս վիճակի մասին:
Արտասովոր պացիենտի լնդերի լուսանկարները բժշկության աշխարհում իսկական սենսացիա են դարձել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: