0-18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար

0-18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար

27.06.2019

ՀՀ կառավարությունը 12 մլրդ 33 մլն դրամ է հատկացրել առողջապահության ոլորտի առավել հրատապություն եւ կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր ընդլայնելու համար։

Ըստ այդմ՝ 0-18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար։

«Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչեւ 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած եւ մի շարք այլ խմբերի ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող մինչեւ 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն», - ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ծրագրով՝ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների եւ հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթը եւս կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: