Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար

Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար

16.07.2019

ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքները հիմնականում անհասանելի են, քանի որ բուժհաստատությունները հագեցած չեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մարզային բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների որակը բավարար չէ:

«Մարզերում առողջապահական ոլորտում առկա է ֆինանսական անմատչելիություն: Սոցիալապես անապահով, բազմազավակ կամ միայնակ մայրերն ավելի խոցելի են և հետազոտություններ անցնելու հնարավորություն չունեն: Գեղարքունիքի մարզում ապրող կանայք հայտնեցին, որ առողջությանը հետևում են միայն այն ժամանակ, երբ  կարգավորված են լինում իրենց համար մնացած ավելի կարևոր հարցերը»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մարզերում բացակայում է առողջության պահպանման մշակույթը, ինչպես նաև մարզաբնակ կանանց կողմից սեփական առողջությանը հետևելու վարքագիծը:

Փոխնախարարը նկատեց, որ մարզերում բուժաշխատողների վերապատրաստման կարիք կա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: