ԱՏԱՄՆԱՅԻՆ ԶԱՐԴԵՐ ԿԱՄ ՍԿԱՅՍՆԵՐ

ԱՏԱՄՆԱՅԻՆ ԶԱՐԴԵՐ ԿԱՄ ՍԿԱՅՍՆԵՐ

05.06.2013

Այժմ նորաձև են համարվում ատամնային զարդերը կամ սկայսները (SKYCE): Իսկ ի՞նչ են սկայսները, արժե՞ արդյոք դրանք կիրառել: Սկայսները շատ փոքր, թեթև և տափակ բյուրեղիկներ են, որոնք  հատուկ պատրաստված են ատամները զարդարելու համար: Բյուրեղիկների ձևը կարող է տարբեր լինել` կաթիլների, օձերի, աստղիկների, կիսալուսինների, տառերի, սմայլիկների և այլնի տեսքով:Սա բացարձակապես անվնաս է, քանի որ զարդերը ամրացվում են ատամի արտաքին շերտին`առանց խախտելու էմալի ամբողջականությունը, այսինքն` առանց ատամը հղկելու: Սկայսի հեռացումից հետո ատամի էմալը մնում է առողջ և հարթ: Բացի այդ, սկայսը կարող է իրականացնել որոշակի լրացուցիչ ֆունկցիա, օրինակ, այն կարող է քողարկել  էմալի վնասվածքները, ատամի վրա առկա սև կետերը կամ բծերը:

 

Զարդի դիմացկունությունը կախված է նրանից, թե որքան հետևողական եք Ձեր բերանի խոռոչի նկատմամբ: Եթե Դուք պարբերաբար մաքրում եք ատամները, ապա սկայսի շուրջ նստվածք չի հավաքվի: Այդ դեպքում այն կարող է վստահ ծառայել Ձեզ կես կամ նույնիսկ մեկ տարի:

 

Ի դեպ, սկայսներն ունեն ևս մեկ դրական կողմ. դրանք ստիպում են նորաձևության երկրպագուներին ավելի ուշադիր լինել իրենց բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ: Այն չի խանգարում նաև համբուրվելիս:Սկայսներ շատ հաճախ կարելի է նկատել երիտասարդների և շոու-բիզնեսի աստղերի մոտ: Վերջիններս  հաճախ գերադասում են թանկարժեք քարեր: 

 

Այժմ նորաձև են համարվում ատամնային զարդերը կամ սկայսները (SKYCE): Իսկ ի՞նչ են սկայսները, արժե՞ արդյոք դրանք կիրառել: Սկայսները շատ փոքր, թեթև և տափակ բյուրեղիկներ են, որոնք  հատուկ պատրաստված են ատամները զարդարելու համար: Բյուրեղիկների ձևը կարող է տարբեր լինել` կաթիլների, օձերի, աստղիկների, կիսալուսինների, տառերի, սմայլիկների և այլնի տեսքով: Սա բացարձակապես անվնաս է, քանի որ զարդերը ամրացվում են ատամի արտաքին շերտին`առանց խախտելու էմալի ամբողջականությունը, այսինքն` առանց ատամը հղկելու:

 

Սկայսի հեռացումից հետո ատամի էմալը մնում է առողջ և հարթ: Բացի այդ, սկայսը կարող է իրականացնել որոշակի լրացուցիչ ֆունկցիա, օրինակ, այն կարող է քողարկել  էմալի վնասվածքները, ատամի վրա առկա սև կետերը կամ բծերը: Զարդի դիմացկունությունը կախված է նրանից, թե որքան հետևողական եք Ձեր բերանի խոռոչի նկատմամբ: Եթե Դուք պարբերաբար մաքրում եք ատամները, ապա սկայսի շուրջ նստվածք չի հավաքվի: Այդ դեպքում այն կարող է վստահ ծառայել Ձեզ կես կամ նույնիսկ մեկ տարի: Ի դեպ, սկայսներն ունեն ևս մեկ դրական կողմ. դրանք ստիպում են նորաձևության երկրպագուներին ավելի ուշադիր լինել իրենց բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ: Այն չի խանգարում նաև համբուրվելիս:

 

Սկայսներ շատ հաճախ կարելի է նկատել երիտասարդների և շոու-բիզնեսի աստղերի մոտ: Վերջիններս հաճախ գերադասում են թանկարժեք քարեր:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: