Գիտնականները կանաչ թեյի անսպասելի հատկություն են հայտնաբերել

Գիտնականները կանաչ թեյի անսպասելի հատկություն են հայտնաբերել

24.09.2019

Էպիգալոկատեխին (EGCG) բնական հակաօքսիդիչը, որը պարունակում Է կանաչ թեյը, կարող Է օգնել այն վարակների դեմ պայքարում, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Այս եզրակացությանն են հանգել Սուրեյի համալսարանի գիտնականները, նրանց հոդվածը հրապարակված Է Journal of Medical Microbiology հանդեսում:

Հետազոտողները պարզել են, որ EGCG-ն ուժեղացնում Է ազտրեոնամ հակաբիոտիկի ազդեցությունը, որն օգտագործում են Pseudomonas aeruginosa մանրԷի հարուցած վարակների բուժման համար: Ազտրեոնամի եւ EGCG-ի համակցությունը եղել Է ավելի արդյունավետ, քան այդ նյութերից յուրաքանչյուրն առանձին-առանձին: Գիտնականները կարծում են, որ հակաօքսիդիչն ուժեղացնում Է բջջի կողմից հակաբիոտիկի մանրԷի կլանումը:

Pseudomonas aeruginosa-ն ախտահարում Է առավելապես թուլացած իմունիտետով մարդկանց, առաջացնում Է արյունահոսքի եւ շնչուղիների վարակներ, ինչպես նաեւ կրկնվող այնպիսի վարակների պատճառ Է, որոնք կայուն են դեղորայքային պատրաստուկների մեծ մասի նկատմամբ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: