Ինչ վտանգներ են թաքնված ատամների իմպլանտներում

Ինչ վտանգներ են թաքնված ատամների իմպլանտներում

01.10.2019

Մանրէազերծ իմպլանտների մակերեսի վրա առկա են ոչ օրգանական միացությունների իմպրենգացիայի հետքեր եւ մեծ քանակությամբ կողմնակի քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է պերիիմպլանտիտի զարգացմանը: Այս մասին ասվում է Սիբիրի դաշնային համալսարանի եւ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հյուսիսի բժշկական խնդիրների ինստիտուտի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Ստոմատոլոգիա» ասմագրում:

Մասնագետները գնահատել են 3 տարբեր արտադրողների տարբեր մակերեսով իմպլանտների մորֆոլոգիական եւ տարրային կազմը: Պարզվել է, որ պերիիմլանտիտ ախտորոշմամբ փորձնական իմպլանտների մակերեսը խիստ աղտոտված է քիմիական տարրերով, ընդ որում, այնպիսի տարրերով, ինչպես օրինակ՝ ածխածին (C), ֆոսֆոր (P), ծծումբ (S), սիլիցիում (Si) եւ այլն, որոնք ձեւավորվել են մակերեսի վրա բորբոքման ժամանակ:

Մասնագետները նշում են, որ լազերով մշակումը թույլ է տալիս նվազեցնել փորձնական իմպլանտների մակերեսի աղտոտվածության մակարդակը:

«Հնարավոր է, որ լազերի ազդեցությունը թույլ է տալիս ոչ միայն մանրէներից թունազերծել մակերեսը, այլ նաեւ մաքրել կողմնակի միացություններից, որոնք կարող են օրգանիզմի կողմից իմունային պատասխան առաջացնել, ինչն էլ իր հերթին կարող է ազդել պերիիմպլանտիտի բուժման անբարենպաստ կանխատեսման վրա»,- գրում են հեղինակները:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: