Ի՞նչ կարող են ատամները եւ լնդերը պատմել առողջական վիճակի մասին

Ի՞նչ կարող են ատամները եւ լնդերը պատմել առողջական վիճակի մասին

11.09.2020

Ատամների եւ լնդերի հետ կապված որոշ խնդիրներ կարող են կապված լինել այլ հիվանդությունների հետ, եւ դրանք կարող են լինել եւ՛ պատճառ, եւ՛ հետեւանք: Հետեւաբար բերանի խոռոչի վիճակի հիման վրա շատ բան կարելի է ասել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին:

Առողջական որոշ խնդիրներ կարող են պայմանավորված լինել ատամնային եւ լնդային հիվանդություններով: Դրանց թվում են.

    Էնդոկարդիտ: Դա սրտի ներքին ծածկույթի վարակիչ բորբոքում է: Վարակը (սովորաբար` ստրեպտոկոկներ) արյան մեջ է մտնում ատամների մոտ գտնվող թարախային օջախներից, իսկ երբեմն էլ այն մտնում է սիրտ:
    Սրտանոթային հիվանդություններ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երբեմն թրոմբների առաջացումը արյան հյուսվածքներում կապված է մանրէների հետ, որոնք կուտակվում են ատամների վրա: Նույնիսկ կարծիք կա, որ բերանի խոռոչի հիգիենան կարող է նվազեցնել ինսուլտների եւ սրտի կաթվածների հավանականությունը:

    Թոքաբորբ: Ենթադրվում է, որ որոշ բակտերիաներ կարող են բերանից անցնել թոքեր եւ ծանր թոքաբորբի եւ նույնիսկ սուր շնչառական դիստրես համախտանիշի հանգեցնել:
    Քաղցկեղ: Ներկայումս չկա ապացույց, որ լնդերի հիվանդությունը կարող է քաղցկեղ առաջացնել: Բայց մի շարք հետազոտություններ կերակրափողի եւ ստամոքսի քաղցկեղը կապել են գինգիվիտի եւ պարոդոնտիտի հետ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք ազդում են բերանի խոռոչի առողջության վրա.

    Շաքարային դիաբետը նվազեցնում է մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ եւ հաճախ լնդերի վնասվածքների եւ բորբոքման է հանգեցնում:
    ՄԻԱՎ վարակ: Եթե ​​ՄԻԱՎ-ով հիվանդը չի բուժվում, նրա մոտ կարող են ցավոտ վնասվածքներ առաջանալ բերանի լորձաթաղանթում:
    Օստեոպորոզը կարող է թուլացնել ծնոտի ոսկրաթաղանթը, ինչը կարող է ատամների կորստի հանգեցնել:
    Ալցհեյմերի հիվանդություն: յս հիվանդությամբ տառապող շատ մարդիկ կորցնում են անձնական հիգիենայի հմտությունները, ինչը մեծացնում է ատամների հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: