ԷՆԴՈԴՈՆՏԻԱ

ԷՆԴՈԴՈՆՏԻԱ

12.06.2013

Էնդոդոնտիան իրենից ներկայացնում է պուլպիտի և պերիոդոնտիտի բուժում:

 

Պուլպիտն առաջանում է կարիեսի բարդացման արդյունքում: Դա պուլպայի (ատամը սնուցող երակները, արտերիաները և նյարդերը) բորբոքումն է: Երբ կարիեսի զարգացման պրոցեսը հասնում է ատամի խոռոչին, որում և գտնվում է պուլպան, բակտերիաները ներթափանցում են նրա մեջ:

 

Սկսվում է պուլպայի հյուսվածքների պատասխան ռեակցիան բորբոքման տեսքով, որը բնորոշվում է սուր ցավով:

Առանց բուժման, վարակը կարող է տարածվել հարակից հյուսվածքների վրա, այս դեպքում զարգանում է պերիոդոնտիտ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: