Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

23.07.2012

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է առողջությանը: Նման եզրահանգման են եկել Ամերիկա- կանադական ընդհանուր ստոմատոլոգիայի ակադեմիայի անդամները, հայտնում է Epoch Times-ը:

Նրանք պարզել են, որ սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը հանգեցնում է ատամների գլխավոր հյուսվածքների արագ քայքայմանը: Սնվելուց հետո առաջին 20 րոպեում սննդի հետ բերանում հայտնված թթուն ատամի խոզանակի միջոցով ավելի արագ է ներթափանցում ատամի արծնապակու (էմալ) և դենտինի (ատամնանյութ) մեջ, քան չմաքրելու դեպքում: Իսկ շատ սննդամթերք բարձր թթվայնություն ունեն:

Կամավորների մասնակցությամբ անցկացված փորձի արդյունքում պարզ է դարձել, որ սնվելուց հետո ատամները մաքրելու լավագույն ժամանակահատվածը 30 րոպեից 1 ժամն է:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: