Իմպլանտալոգիա

Իմպլանտալոգիա

20.06.2013

Ատամների իմպլանտ ացիան վերին կամ ստորին ծնոտում արհեստական արմատի (իմպլանտ ի) տեղադրումն է: Իմպլանտ ը տիտանե գամիկ է, որը տեղադրվում է ծնոտի մեջ և ծառայում է որպես օրթոպեդիկ կառույցի տեղադրման հիմք:

 

Գոյություն ունեն ատամների իմպլանտացիայի երկու տարբերակ` մեկ փուլով իրականացվող և դասական

 

Դասական տարբերակը կիրառվում է ատամի հեռացման վիրահատությունից երկու կամ նույնիսկ ավելի ամիսներ հետո: Ռացիոնալ պրոթեզավորումը ստորին ծնոտի վրա կատարվում է իմպլանտ ի տեղադրումից 2-3 ամիս հետո, իսկ վերին ծնոտի վրա` 3-4 ամիս հետո:

Եթե հնարավոր է` իմպլանտ ը տեղադրվում է ատամի հեռացումից անմիջապես հետո, ապա  դա կատարվում է մեկ այցելության ընթացքում. տեղադրվում է իմպլանտը, դրա վրա ֆիքսվում հենարանային ատամը (իմպլանտի լնդի վրա գտնվող հատվածը) և տեղադրվում բնական ատամի գույն ունեցող ժամանակավոր պսակը:

 

Իմպլանտացիայի այս տարբերակը կոչվում է մեկ փուլով ընթացող իմպլանտացիա: Եթե բերանի խոռոչի անատոմիական պայմանները թույլ են տալիս ընտրել այս տարբերակը, ապա մասնագետները պացիենտին խորհուրդ են տալիս այն որպես նվազագույն տրավմատիկ, հոգեբանորեն առավել հարմարավետ միջոց, ինչպես նաև այս մեթոդի ժամանակ լինդը պսակի շուրջ ստանում է իրեն անհրաժեշտ ձևը: 

 

Ատամների իմպլանտացիայի առավելությունները

 

- Պահպանվում են իմպլանտի հարևանությամբ գտնվող առողջ ատամները

- Ատամների ֆունկցիոնալ և էսթետիկական բարելավում, ինչն ավելի դժվար է ստանալ դասական պրոթեզավորման ժամանակ

- Ոչ շարժական պրոթեզի տեղադրում, ինչպես նաև շարժական պրոթեզի ֆիքսման բարելավում

- Քողարկվում է ատամնաշարի ցանկացած չափի թերությունները:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: