Բրեկետ համակարգ. կծվածքի ուղղում

Բրեկետ համակարգ. կծվածքի ուղղում

24.06.2013

Կծվածքի ուղղման կամ «ատամների անհավասար դասավորվածության» խնդիրներով զբաղվում են բժիշկ-օրթոդոնտները, որոնք  դասվում են ստոմատոլոգների դասին: Այս պաթոլոգիայի բուժման հաջողությունը կախված է ճշգրիտ ախտորոշումից, բուժման նախագծի ճիշտ ընտրությունից և ադեկտվատ տեխնիկական միջոցների կիրառումից, այսինքն` ամեն ինչ կախված է բժշկի որակավորումից և կլինիկայի տեխնիկական հագեցվածությունից:

 

Շատերը սխալմամբ կարծում են, որ կծվածքը կարելի է ուղղել միայն փոքր կամ պատանեկան տարիքում: Դա այդպես չէ. կծվածքի ուղղում կատարվում է նաև մեծահասակների մոտ, միայն այն տարբերությամբ, որ բուժական ապարատը հանելուց հետո մեծահասակներից ավելի շատ ժամանակ է պահանջվում արդյունքի ամրապնդմանը հասնելու համար:

 

Բրեկետ - համակարգն (брекеты) իրենից ներկայացնում է ատամներին ամրացող  թիթեղների համալիր, որոնք իրենց վրա ակոսներ ունեն, որոնց մեջ տեղակայվում է մետաղալարը: Սկզբում մետաղալարին (բրեկետ) տրվում է այն ատամնաշարի ձևը, որը պետք է ստացվի բուժման արդյունքում, ապա այն տեղադրվում է արդեն ատամների վրա ֆիքսված թիթեղների վրա: Տեղադրումից հետո մետաղալարը (բրեկետ) ձգտում է ստանալ իրեն տրված նաղնական ձևը` իր հետևից «տանելով» ատամները (մետաղալարը պատրաստվում է «ձևի հիշողություն ունեցող» հատուկ նյութերից): Հիվանդը պարբերաբար հաճախում է բժշկի` մետաղալարը ակտիվացնելու համար: Բրեկետ – համակարգով (брекеты) ցանկալի արդյունքի հասնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է այն կրել 1-2 տարի: 

 

Բրեկետ - համակարգին ընտելանալու կարևորագույն հոգեբանական գործոներից է ապարատի արտաքին տեսքը: Բացի ավանդական մետաղական բրեկետներից, կիրառվում է նաև թափանցիկ բրեկետ – համակարգ (брекеты)` պատրաստված արհեստականորեն աճեցված շափյուղայի բյուրեղներից:

 

Մեծահասակներին ավելի շատ հետաքրքրում են լեզվային բրեկետ-համակարգերը (брекеты), որոնք տեղակայվում են ատամների լեզվային մակերեսին և անտեսանելի են շրջապատի համար:

 

Փոքրիկները կարող են ընտրել իրենց ապարատի գույնը` անգույնից մինչև բազմերանգ: եթե երեխային դուր է գալիս իր ապարատը, ատա այն փոքրիկի համար դառնում է զարդարանք, որին երեխան խնամքով է վերաբերվում, իսկ բժշկի խորհուրդները կատարում է մեծ ուշադրությամբ:

Ուստի, օրթոդոնտիկ բուժումը ևս կարող է լինել հաճելի և հետաքրքիր:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: