Գինգիվիտ

Գինգիվիտ

25.06.2013

Գինգիվիտը լնդերի  բորբոքման պրոցես է, որն արտահայտվում է արնահոսությամբ, լինդերի այտուցով, կարմրածությամբ և աննշան ցավով: Գինգիվիտը լայն տարածված հիվանդություն է: Տարբերակում են դրա  3 ձև` պարբերական, խրոնիկ և սուր:

 

Ինչի՞ց  է առաջանում գինգիվիտը

 

Շատ հաճախ գինգիվիտն առաջանում է բերանի խոռոչի հիգիենայի պարզ կանոնները չպահպանելու հետևանքով:Ատամների ոչ հաճախ կամ ոչ ճիշտ մաքրելու հետևանքով գոյանում է ատամնային փառ, որն իրենից ներկայացնում է ատամի էմալին  կպած  միկրոբների և սննդի մնացորդների միացություն: Ժամանակի ընթացքում այս փառը կալցիֆիկացվում է և դառնում է ատամնաքար: Այս գործոններից բացի գինգիվիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև հետևյալ գործոնները` կծվածքի թերությունները,  ոչ ճիշտ պլոմբավորվաց ատամները, սխալ պատրաստված պրոթեզները, բերանային շնչառությունը:

 

Հաճախ գինգիվիտ առաջանում է հղի կանանց և դեռահասների մոտ: Նրանց մոտ հիվանդությունը սուր բնույթ է կրում, ինչը կապված է նրանց օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ:

Գինգիվիտը կարող է նաև այնպիսի խրոնիկ հիվանդությունների ախտանիշ հանդիսանալ , ինչպիսիք են` տարբեր բարդությունների ալերգիան, լեյկոպենիան, շաքարային դիաբետը, հերպեսը, ավիտամինոզը, հյուծող հիվանդությունները:

 

Որոշ դեղորայքի (օրինակ` բերանային կոնտրացեպտիվների) երկարաժամկետ օգտագործումը կարող է բերել լնդերի բորբոքման: Գինգիվիտի առաջացման հավելյալ պատճառ կարող է հանդիսանալ նաև ծանր մետաղների` վիսմուտի և կապարի ներթափանցումը օրգանիզմ :

 

Գինգիվիտի առաջին ախտանիշնները, ինչպե՞ս է սկսվում գինգիվիտը

 

Գինգիվիտի  ախտանշանները լնդերի բորբոքման  նշաններն են. Այտուցվածություն, որի հետևանքով լնդի և ատամի միջև առաջանում է տարածություն`լնդային գրպանիկ, լնդերի եզրերի  կարմրություն, արնահոսություն,  գերզգայուն, ուտելու և խմելու ժամանակ տհաճ զգացողություններ և թեթև ցավ:

 

Ինչպե՞ս բուժել գինգիվիտը

 

Գինգիվիտը պետք է բուժել միայն ստոմատոլոգի մոտ: Գինգիվիտի բուժման պրոցեսը դա առաջին հերթին ատամների նստվածքի և տեղային ալյ գործոնների հեռացումն է, որոնք կարող են հիվանդության պատճառ հանդիսանալ: Նստվածքների հեռացումը կատարվում է ուլտրաձայնային սարքի և հատուկ կեռիկների միջոցով(փակ կյուրետաժի): 

 

Հաճախ անհրաժեշտ է լինում հատուկ դեղորայք (հակաբորբոքային միջոցներ, անտիբիոտիկներ, իմունային համակարգի տեղային կարգավորիչներ), որն օգտագործում են ոչ միայն  գինգիվիտի բուժման, այլ նաև հնարավոր բարդությունների կանխարգելման համար:

Մի՛ հետաձգեք բուժումը. հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի վիրաբուժական միջամտություն: Վիրահատության ժամանակ ստոմատոլոգը ստիպված է լինում կտրել լինդը և հեռացնել նստվածքները ավելի խորը հատվածներից(բաց կյուրետաժ):

 

Եթե հիվանդի մոտ հայտնաբերվում է գինգիվիտի խրոնիկական վիճակ, ապա բերանի խոռոչը պարտադիր կերպով մշակվում է հակաբորբոքային դեղամիջոցներով և երկածխաթթվային նատրիումի լուծույթով:

Եթե գինգիվիտը կրում է ինֆեկցոն բնույթ, ապա առաջին հերթին պետք է ազատվել ինֆեկցիայի հարուցիչից: Այս դեպքում ատամնաբույժը նշանակում է անտիբիոտիկ (հակասնկային )դեղորայք:

 

Հիշե՛ք, գինգիվիտը շատ հաճախ օրգանիզմի իմունիտետի անկման հետևանք է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նաև իմունային համակարգը կարագավորող միջոցներ կիրառել: Տվյալ միջոցների ազդեցությունը կայանում է նրանում, որ դրանք ակտիվացնում են  ֆագոցիտոզը ( ախտածին մանրէների վերացում),  թքի մեջ բարձրանում է հատուկ ֆերմենտների` լիզոցիմի պարունակությունը: Այս ֆերմենտն օժտված է ուժեղ հակամանրէային ազդեցությամբ:

 

Զգուշացնում ենք ձեզ մոտ հայտնաբերվել է գինգիվիտ

 

Գինգիվիտից խուսափելու համար բավական է կատարել երեք կանոն.

- Ատամնային նստվածքներից պետք է ազատվել ստոմատոլոգիական կլինիկայում ոչ պակաս քան 6 ամիսը մեկ հաճախականությամբ

-  Ամեն օր պետք է մաքրել ատամները: Դա կարելի անել ատամի խոզանակով և հատուկ թելով

-  Պարբերաբար պետք է այցելել ստոմատոլոգի

 

Ինչքա՞ն է տևում գինգիվիտի բուժումը

 

Առանց բարդությունների գինգիվիտը կարելի է բուժել առավելագույնը 10 օրվա ընթացքում, իսկ քրոնիկ բնույթ կրող գինգիվիտը ինտենսիվ բուժման կարիք ունի: Եթե չբուժեք գինգիվիտը, կարող են առաջանալ բարդություններ պարոդանտիտի տեսքով, ինչն էլ կհանգեցնի ատամների կորստի: Գինգիվիտի հետևանքով ատամների կորստի դեպքեր ավելի հաճախ են գրանցվում, քան կարիեսի հետևանքով:

 

Հետևեք լնդերի խնամքին այնպես, ինչպես ատամների խնամքին: Հիշեք, որ առողջ ատամների գրավականը` առողջ լնդերն են: Եթե լնդերը սկսել են ձեզ անհանգստացնել, ապա անհապաղ պետք է դիմել ստոմատոլոգի:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: