Պարոդոնտիտի  առաջին նշանը հետևյալն է. ատամների մաքրման ընթացքում լնդերը սկսում են արնահոսել

Պարոդոնտիտի առաջին նշանը հետևյալն է. ատամների մաքրման ընթացքում լնդերը սկսում են արնահոսել

26.06.2013

Հաճախ հանդիպող հիվանդություն է, որն ունենում է լուրջ հետևանքներ: Պարոդոնտիտի  հիմնական պատճառները թաքնված են մարդու գենետիկայի մեջ: Այսինքն` այն հիմնովին բուժելը հնարավոր է միայն գենետիկ մակարդակով: Դա ապագայում, իսկ այժմ մենք գտնվում ենք ներկա ժամանակներում և անհրաժեշտ է բուժել այդ հիվանդությունը, հակառակ դեպքում ծանր հետևանքները կարող են լինել: Եթե պերիոդոնտիտը աչքաթող անեք, ապա կարող եք կորցնել բոլոր ատամները, քանի որ այն ոչնչացնում է ատամի կապը ոսկրի հետ: Պարոդոնտիտի  առաջին նշանը հետևյալն է. ատամների մաքրման ընթացքում լնդերը սկսում են արնահոսել:

 

Շատերն այս փաստին կարևոր նշանակություն չեն տալիս, և` իզուր: Հիշեք` ինչքան շուտ սկսեք հիվանդության բուժումը, այնքան շատ կլինի ատամաների պահպանման հավանականությունը: Հիվանդության հետագա ախտանիշներն են` ատամների շարժունակությունը և բերանի տհաճ հոտը:

 

Պարոդոնտիտի ռիսկային գործոնները

 

Ատամնաքարը  լրջորեն վնասում է լնդերը և նպաստում հիվանդության առաջացմանը: Մանրէները, որոնք «բնակվում» են ատամնաքարի ծակոտկեն կառուցվածքում, արտադրում են տոքսին` ավելի բարդացնելով հիվանդությունը: Ցավոք, միայն ատամների ամենօրյա մաքրելը կարող է  բավարար չլինել հիվանդության կանխարգելման համար: Ամենաքիչը տարեկան երկու անգամ պետք է հաճախել բժշկի` ատամների մանրամասն  մասնագիտական մաքրման և պրոֆիլակտիկ միջոցառումների համար:

 

Պարոդոնտիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանոալ ատամների անորակ պլոմբավորումը: Դրանք վնասում են լնդերը, ինչպես նաև նպաստում են ատամների արանքում սննդի մնացորդների կուտակմանը, ինչն էլ լնդերի հյուսվածքներում առաջացնում է քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Սխալ պատրաստված պսակները նույպես կարող են  պարոդոնտիտի առաջացման պատճառ հանդիսանալ: Անորակ ծայրերով պսակը սեղմում է լինդը, ինչի արդյունքում այն կապտում է և խախտվում է արյան շրջանառությունը: Այս դեպքերում պսակի և ատամի միջև առաջանում է «գրպան», որտեղ կուտակվում են ուտելիքի մնացորդները, որոնք քայքայում են ատամների հյուսվածքներն ու լնդերը: Արդյունքում ստացվում է, որ պսակը, որը նախատեսված էր ատամի պահպանման համար, աստիճանաբար քայքայում է այն: Ուստի հնարավորինս արագ կերպով հարկավոր է դրանք փոխարինել  որակյալ, ճշգրիտ չափերի պսակներով` հաշվի առնելով բերանի խոռոչի լորձաթաղանթի վիճակը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: