Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիա

11.07.2013

Կարիեսը, պուլպիտը, պերիոդոնտիտը այն հիվանդություններն են, որոնք առավել հաճախ հանդիպում են մանկական ստոմատոլոգիայի պրակտիկայում: Սկզբում խոսենք կարիեսի մասին, որը կարելի է արագորեն և արդյունավետ բուժել:

Ի՞նչ է կարիեսը և ինչպե՞ս է այն առաջանում: Կարիեսը, ատամի քայքայումն է, որը սկսվում է ատամի բաղադրության մեջ առկա հանքային նյութերի լուծվելուց, ինչին էլ հաջորդում է խոռոչի առաջացումը: Մարդու բերանի խոռոչում «ապրում» են մեծ թվով միկրոօրգանիզմներ, հետևաբար անհրաժեշտ է կանխել դրանց չափից ավել բազմացումը, քանի որ դրանք հանգեցնում են ատամների վրա նստվածքների առաջացմանը: Ուստի ստոմատոլոգի   այն համառ խորհուրդները, որ պետք է մանրակրկիտ ձևով հետևել ատամների հիգիենային՝ մաքրելով ատամները ամեն ուտելուց հետո անհիմն չեն: Ի դեպ, այս խորհուրդը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին:

Պետք է նշել, որ թքի միջոցով կատարվում է ատամների ինքնամաքրում, քանի որ թուքը միկրոօրգանիզմները ոչնչացնելու հատկություն ունի: Սակայն աստիճանաբար ատամների դժվար հասանելի մակերեսներին այնուամենայնիվ առաջանում է նստվածք, որն ունի թթվային միջավայր: Սնվելով ածխաջրերով (բերանի խոռոչում առկա սննդի մնացորդներ)` միկրոօրգանիզմներն արտադրում են թթուներ, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են բերանում թթվային միջավայրի ստեղծմանը: Այս ամենը նպաստում է էմալի բաղադրության մեջ առկա ապատիտի բյուրեղների քայքայմանը: Դրանից հետո միկրոօրգանիզմները ներթափանցում են ավելի խորը շերտեր և սկսում են դրանք քայքայել: Բոլոր այդ պրոցեսներն ընթանում են առանց ախտանիշների, այնքան ժամանակ, մինչև  էմալի վրա խոռոչ է առաջանում:

 

Կաթնատամների էմալը շատ բարակ է, հատկապես ատամների արանքում և լնդի հատվածներում. դա է պատճառը որ հատկապես այս հատվածի էմալն է «թիրախ» հանդիսանում միկրոօրգանիզմների համար, որոնք ներթափանցելով հասնում են դենտին` ատամի հիմնական հյուսվածքին: Դենտինը շատ ավելի փափուկ է էմալից, որը 75%-ով բաղկացած է օրգանական նյութերից և միայն 25%-ն է անօրգանական, որի հետևանքով այն էմալից ավելի արագ է քայքայվում: Արդյունքում կարիեսով հիվանդ ատամները որոշ ժամանակ արտաքնապես առողջ են երևում, սակայն ատամի ներսում քայքայումը կարող է հասնել մեծ չափերի:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: