Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիա

12.07.2013

Պուլպիտ

Եթե դենտինը այն աստիճանի  է քայքայված, որ միկրոօրգանիզմները հասել են ատամի կակղանին (ատամի զարկերակներ, երակներ և նյարդեր), ապա երեխայի մոտ սկսվում է պուլպիտ: Քանի որ երեխաների մոտ կաթնատամների կակղանը այնքան էլ զգայուն չէ, հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանիշների և ցավի: Ուստի, եթե երեխան չի բողոքում ցավից, դա չի նշանակում, որ նրա ատամներն առողջ են: Երբ միկրոօրգանիզմները ներթափանցում են ատամի կակղենի, նրանում առաջանում է գանգրենային բորբոքում, այն արագորեն փչանում է, և միկրոօրգանիզմները ներթափանցում են մինչև ատամի արմատ:

Պերիոդոնտիտ

Պերիոդոնտիտի դեպքում միկրոօրգանիզմներն ատամի արմատից դուրս են գալիս և ներթափանցում են շրջապատող հյուսվածքներ, որոնք էլ բորբոքվում են: Այս դեպքում երեխայի մոտ արդեն կարող են սկսվել լուրջ ցավեր, կնկատվի ջերմության բարձրացում և այտը կարող է այտուցվել: Մեծանում է պերիօստիտի (վերնոսկրի բորբոքում) հավանականությունը, որը շատ լուրջ և վտանգավոր հիվանդություն է: Ուստի ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: