Ի՞նչ են անում ռոբոտներն ատամնաբուժարանում

Ի՞նչ են անում ռոբոտներն ատամնաբուժարանում

23.07.2012

Ճապոնացի ատամնաբույժներն իրականացրել են առաջին ռոբոտ- հիվանդի փորձարկումը, որը ստեղծվել է ուսանողներին պրակտիկ հնարքներ սովորեցնելու համար: Ռոբոտը ստեղծվել է Սյովա համալսարանի աշխատակիցների և մի խումբ մասնագետների կողմից` Ացուո Տականիսի ղեկավարությամբ:

Խանակո ռոբոտը, որը ստեղծվել է "Tsmuk" ընկերության կողմից, հանդես է գալիս որպես հիվանդ, որը նստած է ատամնաբուժական աթոռի վրա: Նա կարող է բարևել իրեն մոտեցող մասնագետին և խնդրել, որ իրեն համապատասխան օգնություն ցույց տան:

Ատամնաբույժի աշխատանքի ժամանակ Խանակոն կարող է հայտնել, որ նրա կողմից իրագործված գործողությունները շատ ցավոտ են, կարող է շարժել գլուխը` ցույց տալով հիվանդի շարժումներ: Ռոբոտը նաև կարող է շարժել ծնոտը, լեզուն, աչքերը և անգամ թարթել դրանք: Երկար միջամտության դեպքում Խանակոն կարող է ցուցաբերել հոգնածություն` բացելով բերանը և դուրս բերելով արհեստական թուք:

Բոլոր գործողություններն ավարտելուց հետո դասախոսը հանում է ռոբոտի ծնոտը, որպեսզի գնահատի ուսանողի կողմից իրականացրած աշխատանք:

Ստեղծողների խոսքերով, Խանակոն հանդիսանում է առաջին ռոբոտը, որը ստեղծվել է ատամնաբույժների զանգվածային ուսուցման համար: 2010 թվականի մարտին Սյովա համալսարանի 88 ուսանող առաջին անգամ անցել են դասավանդման այս կուրսը` ռոբոտացված մանեկենի օգնությամբ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: