Ստոմատոլոգիական գործիքների ախտահանում

Ստոմատոլոգիական գործիքների ախտահանում

24.07.2013

Ստոմատոլոգիական գործիքներն ունեն ախտահանման տարբեր եղանակներ: Բոլոր գործիքները մինչև հիմնական ախտահանման փուլը օճառաջրով պետք է լվացվեն հոսող ջրի տակ, ապա չորացվեն: 


 

Ստոմատոլոգիայում օգտագործում են ախտահանման հետևյալ ձևերը`

 Եռացում. 20-30  րոպե` ջրի մեջ ավելացնելով նատրիումի հիդրոկարբոնատ (1 լիտր ջրին 10-20 գրամ), որպեսզի մետաղական գործիքները չժանգոտվեն: Այս մեթոդով չի կարելի ախտահանել հայելիները և սուր կտրող գործիքները:

 

 Չորացնող պահարանում 1200 C-ում 30-40 րոպե, իսկ 1800 C-ում՝ 20-25 րոպե: Հայելիներն ու սուր կտրող գործիքներն այս մեթոդով ևս չի կարելի ախտահանել:

 

 Ավտոկլավում բարձր ջերմաստիճանի (1800) և ճնշման (0.2ՄՊա) տակ ախտահանվում են հիմնականում վիրակապային նյութերը և շորերը:
 
 

Քիմիական կամ «սառը» ախտահանումն օգտագործում են հայելիները և սուր կտրող գործիքները ախտահանելու համար` տեղադրելով դրանք ախտահանող լուծույթների մեջ 30-40 րոպե: Որպես ախտահանող նյութ` կարելի է օգտագործել 1%-անոց քլորամին, 3%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 6%-անոց ջրածնի պերօքսիդ և այլն: Այս նպատակներով կարելի է օգտագործել նաև հատուկ «եռակի լուծույթ», որը իր մեջ պարունակում է 15գ նատրիումի հիդրոկարբոնատ, 20գ 40%-անոց ֆորմալին, 3գ ֆենոլ և 1000 մլ թորած ջուր: Այս լուծույթում գործիքները պահում են մոտ 45 րոպե:
 
 

Ստոմատոլոգիական ծայրակալները գործարանային պայմաններում ախտահանում են` դրանք եռացնելով վազելինային յուղի մեջ, հետագայում`ցենտրիֆուգելով: Սակայն կլինիկական պայմաններում այս մեթոդը կիրառելի չէ. խորհուրդ է տրվում դրանք օգտագործելուց առաջ երկու անգամ 10-15 րոպե սրբել 1%-անոց քլորամինի կամ 3%-անոց  ֆորմալդեհիդի լուծույթով, ինչպես նաև «եռակի լուծույթով»:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: