Թայվանում ստեղծել են լրտեսող Bluetooth ատամ

Թայվանում ստեղծել են լրտեսող Bluetooth ատամ

01.08.2013
Թայվանցի գիտնականները ստեղծել են հատուկ ատամի շապիկ, որը համալրված է Bluetooth հաղորդիչով և ցուցիչներով: Ատամը ստեղծված է սեփական տիրոջը լրտեսելու համար, որպեսզի բժիշկը կարողանա պարզել՝ արդյո՞ք նա պահպանում է բուժման համար նախատեսված սահմանափակումները, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Հիվանդների մեծ մասը թաքցնում է իրենց հիվանդությունների պատմությունը կամ դրանց մասին փաստերը, ինչպես նաև թեթևամտորեն է նայում բժշկի խորհուրդներին: Այսպիսով այն բժիշկները, ովքեր ցանկանում են հետևել իրենց հիվանդներին, կարող են օգտվել Թայբեյում գտնվող Թայվանի ազգային համալսարանի գիտնականների ստեղծած սարքից: Սարքը աքսելերոմետրների միջոցով մոտ 94% ճշտությամբ հետևում է հիվանդի գործողություններին՝ ստանալով տեղեկություններ այն մասին, թե ինչ է նա ուտում, խմում, ծխում և այդ տվյալները փոխանցում է բուժող բժշկին:


Սակայն սարքը դեռևս վերջնականապես պատրաստ չէ. մասնագետները դեռ աշխատում են այն ատամի չափերին հարմարեցնելու ուղղությամբ:

tert.am

 

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: