Ատամնաբույժը Կոնգրեսի տարածքում հրահրել է կրակոցներ

Ատամնաբույժը Կոնգրեսի տարածքում հրահրել է կրակոցներ

04.10.2013

 

ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում կրակոցները հրահրել է հոգեկան խնդիրներ ունեցող միջին տարիքի մի կին: Հետապնդելիս  կինը սպանվել էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր  Կոնգրեսի տարածքում կրակոցների եւ վիրավոր ոստիկանի մասին: 

Ըստ նախնական տվյալների` Միրիամ Քերրին  աֆրոամերիկուհի էր, բնակվում էր Կոնեկտիկուտում: Նա 34 տարեկան էր, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ: ABC News-ը հայտնում է, որ կինը հոգեկան խնդիրներ ուներ:

Իր սեւ սեդանով նա փորձել է անցնել Սպիտակ տան անցակետը: Սակայն չի կարողացել  խորտակել պատնեշը: Ոստիկաններն անմիջապես  արձագանքել են,  նրանք կրակել են սեւ սեդանի ուղղությամբ եւ սկսել հետապնդումը:

Կնոջը հետապնդել են Փենսիլվանիա ավենյուի ողջ ճանապարհով` մինչեւ կոնգրեսի շենքը: Հետապնդմանը մասնակցել է ոստիկանական 20 մեքենա: Նրանք  ատամնաբույժի հետեւից հասել են Կապիտոլիումի բլրում` Սենատի շենքերից մեկի մոտ, հայտնում է ՆՏՎ-ն: 
Նորից կրակոցներ են սկսվել, եւ կին վարորդը սպանվել է: Ավելի ուշ պարզվել է, որ կինը զինված չի եղել, իսկ  նրա  մեքենայում մեկ տարեկան աղջիկ է գտնվել: Երեխան չի տուժել: 

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ զոհվածի մայրը հայտնել էր Միրիամի հետ ծննդաբերական ընկճախտի մասին, եւ որ Միրիամը բուժվում էր հիվանդանոցում: Մայրը հավելել էր, որ չգիտի, թե ինչպես է իր աղջիկը հոկտեմբերի 3-ին հայտնվել Վաշինգտոնում, քանի որ այդ օրը Քերրի կրտսերը մտադիր էր երեխային  բժշկի տանել:

 

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: