Կատուները կարող են մարդկանց փրկել ՁԻԱՀ-ից

Կատուները կարող են մարդկանց փրկել ՁԻԱՀ-ից

08.10.2013
Կատուների մոտ ՁԻԱՀ-ի վարակը կարող է հիմք հանդիսանալ մարդու իմունային անբավարարության վարակի դեմ պատվաստանյութի համար: Գիտական հետազոտության ընթացքում նման եզրակացության են եկել ամերիկյան առաջավոր երեք համալսարանների գիտնականները: Ֆլորիդայի համալսարանի, Քալիֆորնիայի ու Սան-Ֆրանցիսկոյի համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ ՄԻԱՎ վարակով մարդիկ կարող են հակադարձել կատուների ՄԻԱՎ-ին:
 
Այսպես, հետազոտողների տվյալների համաձայն, ովքեր մի քանի տարի շարունակ գիտական փորձեր ու դիտարկումներ են իրականացրել, գիտական ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ կա հավանականություն, որ կատվային ՄԻԱՎ վարակի միջոցով կարելի է բուժել մարդկային ՄԻԱՎ-ը:
 
«Քանի որ կատուների իմունային անբավարարությունն ու ՄԻԱՎ-1-ը հեռավոր բարեկամներ են եւ դրանց հաջորդականությունը նման է, մենք օգտագործել են դրական մարդու ՄԻԱՎ-ի T-լիմֆոցիտներ, որպեսզի տեսնենք, կարող են արդյոք դրանք ակտիվանալ ՄԻԱՎ-ի առկայության պայմաններում: Այդ կերպ մենք ցանկանում էին հասկանալ, կարող ենք արդյոք կատուների վարակն օգտագորխել ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի պատրաստման ժամանակ»,- իր տպավորություններն է կիսել Ֆլորիդայի համալսարանի անասնաբուժության քոլեջի ռետրովարակային իմունոլոգիայի պրոֆեսոր Ջանեթ Յամամոտոն, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
 
Հենց կատուների ՄԻԱՎ-ում էին հայտնաբերվել պեպտիդներ, որոնք մարդու օրգանիզմում հարուցում են T-բջիջների արտադրմանը, ինչն էլ մարդու օրգանիզմում իմունային համակարգի հիմնարար նյութն է:
 
Այդ կերպ, կատուների մոտ ՄԻԱՎ վարակի մանրամասն հետազոտությունները կանցկացվեն նաեւ հետագայում: Հնարավոր է, մոտ ապագայում կատուների օգնությամբ ստեղծվի իմունպրոֆիլակտիկ դեղամիջոց, որն ի վիճակի կլինի բուժել ՁԻԱՀ-ը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: