5 միջոց ատամնացավի դեմ

5 միջոց ատամնացավի դեմ

11.10.2013

Ատամի ցավը ծանոթ է շատերին. այն ահավոր է ու կարող է վրա հասնել ամենուր, անգամ, երբ չունեք ատամնաբույժին այցելելու հնարավորություն:

Դրա համար Ձեզ ենք առաջարկում 5 միջոց ատամնացավի դեմ, որոնք հնարավոր է իրագործել ձեռքի տակ եղած միջոցներով:

 

1. Մորու ու դաղձի տերևների թուրմն ունի ցավազրկող էֆեկտ: Պարզապես կա մի թերություն. այն թրմել պետք է 4 օր և ապա միայն ողողել բերանի խոռոչը:

 

2. Եթե ցավազրկում է պետք անհապաղ, ապա վերցրեք խոզի սալ (ոչ աղի) և 15-20 րոպե ձեռքով պահեք այն ցավող լնդի վրա: Որոշ ժամանակ անց ցավը կմեղմանա:

 

3. Եզան լեզուն ատամնացավի ժամանակ օգտագործելը վաղուց փորձված տարբերակ է: Առավել օգտակար է, եթե դնեք այն ականջի մեջ, որի շրջակայքում է գտնվում ցավող ատամը: Պահել խորհուրդ է տրվում 35 րոպե, բայց օգնում է այն արդեն 20 րոպեից:

 

4. Շալֆեյի թուրմն օգտակար է, եթե դրանով ողողեք բերանի խոռոչը դեռևս տաք վիճակում: Ողողեք 5-7 անգամ 35 րոպեի ընթացքում:

 

5. Իսկ լավագույն միջոցը խնձորն է. ուղղակի փրկություն ատամների համար: Ամեն օր ուտելով գոնե մեկ խնձոր’ մեկընդմիշտ կմոռանաք ատամնաշարի խնդիրների մասին:

 

Առաջարկված տարբերակներն իհարկե օգնում են ժամանակավորապես կանխել ցավի տարածումը, բայց հիշեք’ եթե ատամը ցավում է, ուրեմն հիվանդ է և ունի բուժման կարիք: Եթե ցավը դադարում է կամ էլ չեք զգում այն, չի նշանակում, թե ատամների խնդիրը լուծվեց: Ցավազրկումից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում այցելեք ատամնաբուժարան:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: