Կստեղծվի ամենաարդյունավետ հակաբիոտիկը

Կստեղծվի ամենաարդյունավետ հակաբիոտիկը

21.11.2013

Այսօր գոյություն ունեցող հակաբիոտիկները շուտով չեն կարողանա պայքարել շատ հիվանդությունների դեմ, որոնք պայմանավորված են բակտերիաներով: Նման եզրակացության են եկել բժիշկները: Այս երեւույթն անվանում են դիմադրողականություն:

Պաթոգեն օրգանիզմների մուտացիան, որոնք հարմարեցված են հակաբիոտիկներին, նույնքան արագ է տեղի ունենում, որքան արագ ծագում են անբուժելի շեղումները: Վերջերս Բոսթոնի Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները նոր դեղամիջոց էր մշակել, որին բակտերիաները գրեթե չեն հարմարվում: Դեղամիջոցի հիմքում ADEP-4 նյութն է ու ռիֆամպիցին հակաբիոտիկը: ADEP-4-ն ակտիվացնում է ClpP ֆերմենտը, այսինքն տրոհում է սխալ տրոհված սպիտակուցները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին: Գիտնականները լաբորատոր մկների վրա հետազոտություններ են անցկացրել, որոնք վարակված էին ստաֆիլոկոկի ծանր տեսակով:

Մի քանի օր անց բժիշկները եզրակացրել են, որ դեղամիջոցը ոչնչացրել է վարակված բակտերիաները: Հետազոտության արդյունքները վստահություն են ներշնչում, որ ADEP-4-ի հիման վրա կստեղծվի ամենաարդյունավետ հակաբիոտիկը, որը կօգնի միկրոօրգանիզմների դեմ պայքարում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: